Աղասի Պետրոսյանը գերմանական մարզական աշխարհում քիքբոքսինգի հերթական հայ աստղն է։ Նա քիքբոքսինգի Գերմանիայի ազգային հավաքականի անդամ է։ Ինչպես հաղորդում է WKUWORLD/GCO գավաթի կազմակերպիչ Կլաուս Նոնենմախերը, Գերմանիայում անցկացված քիքբոքսինգի առաջնություններում 2005 թվականի ծնված Աղասի Պետրոսյանը 60կգ իր քաշային կարգում դարձել է բացարձակ հաղթող և դարձել է Գերմանիայի քիքբոքսինգի ազգային հավաքականի անդամ։
Աղասի Պետրոսյանի հայրը՝ Սմբատ Պետրոսյանը տեղեկացրեց, որ Աղասին քիքբոքսինգով է զբաղվում 2020 թվականից և առաջին իսկ մարտերում տարել է հաղթանակ։ Հաղթանակով է ավարտել 2021, 2022 և 2023 թվականների բոլոր մենամատները։ Աղասին շարունակում է իր մարզումները և պատրաստվում է առաջիկա մրցումներին եւ հնարավոր է, որ մոտ ապագայում Աղասին հանդես գա պրոֆեսիոնալ ռինգում։
Սեփ.թղթ.
Գերմանիա