Փաշինյանը ներկա է գտնվել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը

  • 04.06.2023
  • 0
  • 252 Views

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ազգային ժողովում երդվել է և 5 տարով ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը:

https://vk.com/video_ext.php?oid=-212669065&id=456239803&hash=2b539b5731111d1a

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ, վարչապետը աշխատակազմը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:

Վարչապետին ուղեկցում էր ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը:

Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվել էր մայիսի 28-ին կայացած ընտրությունների արդյունքներով։ 

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում