Բերձորում հողին է հավասարեցվել Փառքի հուշահամալիրը. ՀԱՅՔ-ի մշակույթի Օմբուսդմեն Հովիկ Ավանեսով

  • 29.05.2023
  • 0
  • 194 Views

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության և վանդալիզմի հերթական դրսևորումն արձանագրվեց բռնազավթված Բերձորում։ Հողին է հավասարեցվել քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված՝ 1941-1945թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։ Փառքի հուշահամալիրը նվիրված էր նաև Արցախյան ազատամարտում Քաշաթաղի շրջանի տարածքում հերոսաբար զոհված հայորդիներին: Հուշահամալիրի երեք պատերի վրա հերոսների անուններն էին փորագրված: Փառքի հուշահամալիրն իր մեջ ընդգրկում էր նաև երեք խաչքար: Մեկը նվիրված է «Հատուկ գնդին»: Մյուսը՝ Շուշիի ազատագրման համար նահատակված հայորդիներին, երրորդը՝ Վազգեն Սարգսյանին: Այս հանգամանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս արհեստածին կազմավումը հանդիսանում է քաղաքակրթության թշնամի։

https://m.facebook.com/story.php?story_fbid=581905860746687&id=100067818338897&mibextid=Nif5oz

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում