Վիլնյուսի համալսարանում կբացվի հայագիտական ուսումնասիրությունների կրթական հիմնադրամ

  • 18.05.2023
  • 0
  • 431 Views

2023թ. մայիսի 18-ին Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Վարդան եպս. Նավասարդյանը Լիտվայում Հայաստանի պատվո հյուպատոս Տիար Կարապետ Բաբայանի հետ հանդիպեց Վիլնյուսի համալսարանի ռեկտոր Տիար Ռիմվիդաս Պետրաուսկասին։ Սրբազան Հայրը և Պրոֆեսոր Պետրաուսկասը զրուցեցին հայ և լիտվացի բարեկամ ժողովուրդների պատմական անցած ճանապարհի, ինչպես նաև Հայ Եկեղեցու և Համալսարանի առաջիկա համագործակցության մասին: Այս մասին տեղեկացնում է Բալթյան երկրներներում Հայ առաքելական եկեղեցու թեմը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է և որոշվել Վիլնյուսի համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների նոր կրթական հիմնադրամ հաստատել:

Առաջնորդ հայրն իր այցի շրջանակներում հանդիպել է նաև Լիտվայի Ազգային ժողովում ՀՀ հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար պրոֆեսոր Ռայմունդաս Լոպատայի հետ:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում