Հայաստան-Մոնակո բիզնես ֆորումը կանցկացվի հուլիսին

  • 18.05.2023
  • 0
  • 256 Views

Հայաստան Մոնակո հարաբերություններն այսուհետ կամրապնդվեն նաև տնտեսական ոլորտում։ Այս մասին տեղեկանում ենք այդ հարաբերությունները համակարգող, գործարար Վրույր Փենեսյանից։

Նրա ասելով, առաջին անգամ Մոնակոյում կկայանա Հայաստան -Մոնակո բիզնես ֆորում , Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) և Monaco Economic Board-ի (MEB) միջև , որը պետական կառույց է և համակարգում է մի շարք տնտեսական կառույցներ։ Միջոցառմանը Հայաստանից կմասնակցեն ոչ միայն ՀԱԳՄ անդամներ, այլև գործարարներ տարբեր միություններից։ Մոնակոյից ներկա կլինեն ոչ միայն MEB անդամներ, այլ նաև SBM գրուպի ներկայացուցիչներ, որը պատկանում է Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ին և որի մեջ են ընդգրկված Մոնակոյի բոլոր խոշոր կառույցները ։

«Միջոցառումը կունենա նաև մշակութային մաս և հաջորդ օրը կկայանա համերգ նվիրված Արամ Խաչատրյանի 120 ամյակին։ MEB ներկայացուցիչները գիտեին ARARAT կոնյակի մասին, բայց այսուհետ փորձելու ենք այլ հայկական ընկերություններ ևս ճանաչելի դարձնել Մոնակոյում»,- նշել է Վրույր Փենեսյանը։

Համաժողովին ներկա կլինեն նաև Մոնակոյի , Նիսի, Սան Տրոպեյի հայ համայնքի ներկայացիւցիչներ ։

Նկարում Վրույր Փենեսյանը, MEB-ի տնօրեն Գույամ Ռոսը եւ իր տեղակալ Ջասթին Հայմանը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում