Հայոց ցեղասպանության ոգեկոչում Փարիզի մերձակա Իսի-Լե-Մուլինո քաղաքում

  • 03.05.2023
  • 0
  • 37 Views

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում ապրիլի 30-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց Փարիզի մերձակա Իսի-Լե-Մուլինո (Issy-les-Moulineaux) քաղաքում Հայ-ֆրանսիական բարեկամության հուշակոթողի առջև տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի արարողությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի դեսպանությունը։

Միջոցառմանը ներկա էին Իսի-Լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Օ-դը-Սեն դեպարտամենտից ընտրված սենատոր Էրվե Մարսեյը, փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, Իսի-Լե-Մուլինոյի Սուրբ Մարիամ Աստվածածին հայ առաքելական եկեղեցու քահանա Տեր Ավետիս քահանա Բալեկյանը, Հայ ավետարանչական եկեղեցու հոգևոր հովիվ Ժոել Միքայելյանը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի անդամները, Իսի-Լե-Մուլինոյի քաղաքային խորհրդի անդամները, տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները, երիտասարդ սկաուտները, Իսի-Լե-Մուլինոյի և հարակից քաղաքների բնակիչները։

Ոգեկոչման միջոցառումը մեկնարկեց Իսի-Լե-Մուլինոյի Սուրբ Մարիամ Աստվածածին հայ առաքելական եկեղեցու բակից, որտեղից մասնակիցները հիշատակի երթով ուղևորվեցին դեպի Հայ-ֆրանսիական բարեկամության հուշակոթող։ Կոթողի առջև հնչեցին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերը, որից հետո հայտարարվեց լռության րոպե։ Զետեղվեցին ծաղկեպսակներ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

Ելույթներով հանդես եկան Իսի-Լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանը և Հայ ավետարանչական եկեղեցու հոգևոր հովիվ Ժոել Միքայելյանը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում