Հայոց ցեղասպանությանը նվիրված նիստ եւ գրքույկի շնորհանդես Կատալոնիայի խորհրդարանում

  • 27.04.2023
  • 0
  • 52 Views

Բարսելոնա. Հայաստանի Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կատալոնիայի խորհրդարանում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան և Ցեղասպանությանը նվիրված գրքույկի շնորհանդեսի արարողությանը։ Այս մասին հայտնում է Հանձնակատարի գրասենյակը։

Միջոցառմանը ելույթներ են ունեցել Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը, Կատալոնիայի խորհրդարանի նախագահի պարտականությունները կատարող Ալբա Վերժեն, գրքույկի հեղինակ Մարթա Սիմոն։ Ելույթների ընթացքում կարևորվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը, հետագա ցեղասպանությունների կանխարգելումը։

Ելույթներ են ունեցել նաև միջոցառմանը ներկա հայ համայնքի ներկայացուցիչները՝ շնորհակալություն հայտնելով Կատալոնիայի խորհրդարանին ամուր գործակցության համար։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում