
Ապրիլի 5-ին չեխական Պարդուբիցեում հանդիսավորությամբ կբացվի « Երաժշտական գարուն» 45-րդ միջազգային փառատոնը։ Պարդուբիցեի կամերային նվագախումբը կղեկավարի դիրիժոր Վահան Մարտիրոսյանը։ Վերջինս տարիներ շարունակ համագործակցում է Պարդուբիցեի նվագախմբերի հետ եւ սա առաջին ելույթը չէ այս քաղաքում։ Նա քանիցս ելույթներ է ունեցել նաեւ Պրահայի երաժշտական փառատոններում։
Հայաստանի վաստակավոր արտիստ, դիրիժոր Վահան Մարտիրոսյանը Հայաստանի Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է եւ գլխավոր դիրիժորը, ֆրանսիական Կանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը եւ Հոնկոնգի քաղաքային նվագախմբի գլխավոր դիրիժորը։

Համերգային ծրագրում կհնչեն Դեբյուսիի, Պրոկոֆեւի, Շտրաուսի, Դվորժակի ստեղծագործությունները։ Համերգի սկիզբը ժամը 19-ին։

Ապրիլի 18-ի ծրագրում ելույթ կունենա ՌոՎերդե եռյակը, որի կազմում հանդես կգա նաեւ փարիզաբնակ մեր հայրենակցուհի, ջութակահար Լուսինե Հարությունյանը։ Ծրագրում կհնչեն Ռախմանինովի եւ Պեյաչեվիչի գործերը։
orer.eu
