Այսօր հայտնի են դարձել «Eurimages Project Evaluation Session of 2023»-ի առաջին նիստի արդյունքները: Առցանց հանդիպման ժամանակ անկախ փորձագետների կողմից արված առաջարկություններից բացի, Հիմնադրամի գործադիր կոմիտեն որոշել է աջակցել 32 լիամետրաժ ֆիլմերի, այդ թվում՝ 6 վավերագրական ֆիլմի եւ 2 անիմացիոն ֆիլմի՝ ընդհանուր 8.275.000 եվրոյի չափով:
Նիստի ընթացքում աջակցություն ցուցաբերած 32 նախագծերից 11-ը ուղղորդվել կամ համահեղինակվել են կանանց կողմից: Սա կազմում է պարգեւատրված ընդհանուր ֆինանսավորման 36,5% -ը:
Ի դեպ, այս 40 ֆիլմերի շարքում շատ են գերմանական, ֆրանսիական, բելգիական համատեղ արտադրության ֆիլմերը, ինչպես նաեւ չեխական եւ այլ երկրիերի մասնակցությամբ ֆիլմերը։
Հայկական մասնակցությամբ որեւէ ֆիլմ չկա։ Մեր տարածաշրջանից աջակցություն է ստացել Վրաստանի, Թուրքիայի, Շվեյցարիայի, Լյուքսեմբուրգի, Բուլղարիայի համատեղ մասնակցությամբ Լեւան Կողուաշվիլու «Գուրիա» ֆիլմը։ Ֆիլմերի ամբողջական ցանկը կարող եք տեսնել ՕՐԵՐի անգլերեն էջում՝ հետեւյալ հղումով. Eurimages Support Decisions March 2023 – Orer
Սկսած 1988 թվականից, EURIMAGES-ը աջակցել է 2 376 համատեղ արտադրությունների՝ ընդհանուր առմամբ մոտ 676 միլիոն եվրոյով:
orer.eu