Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը ճամպրուկում է» մոնոներկայացումը ապրիլի 22-ին Վիսբադենում

  • 27.03.2023
  • 0
  • 264 Views

Ապրիլի 22-ին ժամը 15.30-ին գերմանական Վիսբադենում “Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է” մոնոներկայացմամբ հանդես կգա Հայաստանի տաղանդավոր դերասանուհիներից մեկը՝ Նարինե Գրիգորյանը։

Ներկայացումը հերոսուհու՝ Նարինե Գրիգորյանի մանկության իրական պատմությունն է, որ զուգորդվել է պատերազմի հետ: Պապիկը ջանում է նրան դուրս բերել Արցախից՝ ընտանիքից գոնե մեկին փրկած լինելու համար:

Նարինեն իր սեփական, մանկության հուշերից հյուսված պատմություններով ներկայացնում է մի ամբողջ ժամանակաշրջանի պատմություն։

Մոնոներկայացումը ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում՝ արժանանալով մի շարք թատերական փառատոների գլխավոր մրցանակների: Ն.Գրիգորյանը Հայաստանում մեծ ճանաչում ունեցող ռեժիսոր և դերասանուհի է, Սոս Սարգսյանի անվ. Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Հայ-Գերմանական Հայք ուսանողական ակումբը Վիսբադեն քաղաքում կազմակերպում է ներկայացման հյուրախաղը: Ծրագրի նպատակն է խորացնել հայ-գերմանական կապերը՝ մշակույթի միջոցով: Դուք ևս կարող եք մաս կազմել երկու երկրների մշակութային կապերի ամրապնդմանը՝ կատարելով նվիրատվություն: Ձեր նվիրատվությունը ուղղվելու է խմբի ճանապարհածախսը հոգալուն: Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել նվիրատվության անդորրագիր:

Ներկայացման մեկ տոմսն արժե 25 եվրո։ Մանրամասները՝ ստորեւ գերմաներենով

Das in #ThespisFestival ausgezeichnete Monodrama „Meine Familie ist in meinem Koffer“ von Narine Grigoryan wird am 22.04.2023 in #wiesbaden sein.

Tickets könnten zwischen 27.03 – 03.04.2023 gebucht werden.

PREIS: 25,- EURO

PayPal: dvkzwi@gmail.com

Verwendungszweck: Meine Familie in meinem Koffer

BANK:

Demokratisches Volks- und Kulturzentrum Wiesbaden e. V.

Nassauische Sparkasse

DE45 5105 0015 0128 0454 73

NASSDE55XXX

Verwendungszweck: Meine Familie in meinem Koffer

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում