Գեւորգ Մազմանովը դարձել է Բռնոյի միջազգային առաջնության Ոսկե մեդալակիր եւ իր հաղթանակը նվիրել Հայաստանին

  • 26.02.2023
  • 0
  • 555 Views

Փետրվարի 25-ին Բռնո քաղաքում ավարտված բրազիլական jiu-jitsu մրցաձեւի միջազգային «Tatami 4» մրցույթում մեր հայրենակից 15-ամյա Գեւորգ Մազմանովը գրավել է առաջին պատվավոր տեղը եւ արժանացել Ոսկե մեդալի։ Նա հանդես է եկել 15-18 տարեկանների խմբում ՝ 80 կգ քաշային կարգում եւ երկու անընդմեջ հաղթանակ է գրանցել։

Սա պատանի մարզիկի առաջին միջազգային հաղթանակն է։ Ի դեպ, Գեւորգը , իր հաղթանակը նվիրել է Հայաստանին եւ ծածանել Հայաստանի դրոշը։ Հիշեցնենք, որ նման կերպ էր վարվում նաեւ նրա եղբայրը՝ կարատեի աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Մազմանովը

Շնորհավորում ենք չեխաբնակ մեր հայրենակցին եւ մաղթում նոր հաղթանակներ։

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում