«ԽՈՋԱԼՈւ»-ն կազմակերպել է Ադրբեջանի ժողճակատը. Այազ Մութալիբով

  • 26.02.2023
  • 0
  • 191 Views

Այսօր՝ փետրվարի 26-ին, Ադրբեջանի կողմից հորինված, այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» օրն է: Օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիեւը, ստեր տարածելով, տարիներ շարունակ մեղադրում է հայկական կողմին այդ առնչությամբ, մինչդեռ այդ դեպքի իրական մեղավորներին օբյեկտիվորեն մատնանշել է 1991-1992թթ. Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը 1992թ. ապրիլի 2-ին «Независимая газета» ռուսալեզու թերթին տված հարցազրույցի ժամանակ՝ հայտարարելով, որ դրա կազմակերպիչը և մեղավորը Ադրբեջանի ժողճակատն է, որը ցանկանում էր այդ ժամանակ հեռացնել իրեն իշխանությունից:                         

Կից՝ թերթի համապատասխան հատվածը:

2014թ. փետրվարի 27-ին՝ արաբական «Ալ-Ջազիրա» միջազգային հեռուտաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, Ա. Մութալիբովը վերահաստատել է իր կարծիքը: Հղումը՝ ստորև.

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ                                                                                     

   քաղաքագետ

ՕՐԵՐ ԱՄՍԱԳԻՐ- Հիշեցնենք, որ Մութալիբովի հետ հարցազրույցը վարել է երջանկահիշատակ չեխ հեռուստալրագրող եւ հրապարակախոս Դանա Մազալովան։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում