Իտալիայում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային ծրագրերի շարքը՝ նվիրված հայ կինոյի 100-ամյակին և «Ոսկե ծիրան»-ի 20-ամյակին

  • 07.02.2023
  • 0
  • 126 Views

Հունվարի 27-ից մարտի 17-ը Իտալիայի հարավային Բարի, Մոնոպոլի և Պոլինյանո ա Մարե քաղաքներում անց է կացվում Sudestival 23-րդ կինոփառատոնը, որի շրջանակում մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի  միջազգային ծրագրերի շարքը ՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյակին և «Ոսկե ծիրան»-ի 20-ամյակին:
Համագործակցության շրջանակներում առաջին կարևոր քայլն արվեց փետրվարի 3-ից 5-ը, փառատոնի շրջանակներում հայկական կինոյի 100-ամյա հոբելյանին նվիրված ծրագրի ներկայացմամբ:

Փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին հետևյալ ֆիլմերը՝ «Մեծ սպասելիքներ», ռեժ.` Սոնա Սիմոնյան, «Արտիստի երեք գերեզմանները», ռեժ.` Հարություն Խաչատրյան, «Կաֆկայի երազը», ռեժ.` Դավիթ Բաբայան, «Ավրորայի լուսաբացը», ռեժ. ` Իննա Սահակյան, «Ամերիկացի», ռեժ.` Մայքլ Գուրջյան, «Երբ ես տխուր եմ», ռեժ.` Լիլիթ Ալթունյան, «5 երազողները և ձին», ռեժ.` Արեն Մալաքյան և Վահագն Խաչատրյան։

Բոլոր ֆիլմերը ընտրվել են կազմակերպիչ փառատոնի կողմից և ստեղծվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

Փառատոնի կազմակերպիչները հանդիսատեսին ներկայացրին ժամանակակից հայկական կինոյի նմուշները, Մոնոպոլիի քաղաքապետի հետ հանդիպման և ցուցադրությունների ժամանակ քննարկվեց Հայոց ցեղասպանության և Արցախի շրջափակման մասին միջազգային հարթակներում բարձրաձայնելու կարևորությունը:

Հայկական կինոյի ներկայացվածությունը փառատոնի շրջանակներում կկրի շարունակական բնույթ: 2019 թվականին «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ն և Sudestival-ը համարվում են քույր փառատոներ` ըստ կնքված հուշագրի:

Ստորև ներկայացված են իտալական մամուլի արձագանքները.

https://www.famigliacristiana.it/articolo/cento-anni-di-cinema-armeno-celebrati-in-puglia-.aspx

https://www.agensir.it/quotidiano/2023/2/1/cinema-23a-sudestival-in-puglia-tra-monopoli-bari-polignano-e-fasano-60-proiezioni-40-ospiti-apertura-con-kim-rossi-stuart-madrina-bianca-nappi/

https://www.fattitaliani.it/2023/02/il-sudestival-celebra-il-centenario-del.html

https://www.taxidrivers.it/272952/festival/il-sudestival-celebra-il-cinema-armeno.html

https://www.cinemaitaliano.info/news/72138/sudestival-23-il-centenario-del-cinema-armeno.html

https://bari.ilquotidianoitaliano.com/eventi/2023/02/news/sudestival-i-100-anni-del-cinema-armeno-proiezioni-a-bari-e-polignano-366138.html/

https://247.libero.it/rfocus/50258674/3240/il-sudestival-celebra-il-centenario-del-cinema-armeno-oggi-e-domani/

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում