Ֆլորենցիայի բանալիների կրկնօրինակները հանձնել են արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին. անդրադարձ հայկական սրբատեղի եկեղեցուն

  • 06.02.2023
  • 0
  • 6524 Views

Փետրվարի 4-ին Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելլան արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին հանձնեց Ֆլորենցիա քաղաքի հին դարպասների բանալիների կրկնօրինակները, որը տեղի ունեցավ պատմական Պալացցո Վեկիոյի սրահներից մեկում։ Պաշտոնական արարողությանը ներկա էր նաեւ Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը։ Այս մասին հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Ներկաների թվում էին Տոսկանայի նահանգապետ Էուջենիո Ջանին, քաքաղաքային և մարզային իշանությունների ներկայացուցիչներ։ Պարոն Էռնեկյանին Ֆլորենցիայի հին դարպասների բանալիների կրնկնօրինակը հանձնելիս՝ քաղաքապետ Նարդելլան, պարգևատրման շարժառիթների թվում նշեց հայ գործարարի «նվիրվածությունն ու ստեղծարար ոգին, որոնք բնորոշում են նրա ձեռնարկատիրական գործունեությունը, ինչպես նաև նրա ներդրումը՝ որպես Ռաուլ Վալլենբերգ միջազգային հիմնադրամի նախագահ, ի նպաստ համերաշխության, խաղաղության և քաղաքացիական խիզախության արժեքների պաշտպանության»։

Դեսպան Համաբարձումյանն իր ելույթում կարևորեց այն մեծ դերը, որ պարոն Էռնեկյանն ունեցել իր պատմական հայրենիքի՝ նորանկախ Հայաստանի տնտեսության զարգացման և պետականաշինության գործում՝ արժանանալով պետության ամենաբարձր՝ Ազգային հերոսի կոչմանը։

Ֆլորենցիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, փետրվարի 4-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը այցելեց Սան Մինիատո (Սուրբ Մինաս) բազիլիկ եկեղեցի: Սուրբ Մինասը հայերի և իտալացիների ընդհանուր սրբերից մեկն է։

Սուրբ Մինասը Ֆլորենցիայի առաջին քրիստոնյա նահատակն է, որը գլխատվել է քրիստոնյաների հանդեպ հետապնդումների արդյունքում։

Ֆլորենցիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեսպան Ծովինար Համբարձումյանը Տոսկանայի նահանգապետ Էուջենիո Ջանիի ուղեկցությամբ ծանոթացավ Պալացցո Վեկիոյի ցուցանմուշներին, որոնց թվում է Տոսկանայի Մեծ Դուքս Կոզիմո 1-ին Դե Մեդիչիի հավաքածուի՝ Հայաստանը պատկերող 16-րդ դարի քարտեզը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում