Հայաստանը ներկայացնող առաջին զբոսաշրջային RoadShow-ն Ֆրանկֆուրտում և Մյունխենում

  • 03.02.2023
  • 0
  • 62 Views

Փետրվարի 6-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ և փետրվարի 7-ին Մյունխեն քաղաքներում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն իրականացնելու է Հայաստանը ներկայացնող առաջին զբոսաշրջային RoadShow-ն: Այս մասին հայտնում է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը։

Միջոցառումը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը գերմանական շուկայում, ստեղծել նոր կապեր գերմանական զբոսաշրջային ոլորտի ընկերությունների հետ:

Մասնակցության համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/…/1FAIpQLSdwaervG2WsD5…/viewform

ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում