Վառնայում կբացվի բուլղար-հայկական մշակութային տեղեկատվական կենտրոն եւ կանվանակոչվի փողոց՝ ի պատիվ դոկտոր Կարապետ Կապրելյանի

  • 17.01.2023
  • 0
  • 66 Views

Հունվարի 14 ին Բուլղարիայի Վառնա քաղաքի Գրաֆիտի գալերիայում տեղի ունեցել Հայկական Բարեգործական Ընդհանուր միության Վառնայի մասնաճյուղի «Հայկական Սուրբ Ծնունդ» ամենամյա բարեգործական պարահանդեսը։ Ինչպես ՕՐԵՐի հետ զրույցում հայտնեց Բարեգործական Վառնայի նախագահ Գեւորգ Գրիգորյանը /Կեւորկ Կրիկորյան/, այս տարվա երեկոն նպատակ ուներ կյանքի կոչել երկու կարեւոր նախաձեռնություն։

Նախ Վառնայում բացել բուլղար-հայկական մշակութային տեղեկատվական կենտրոն։ Եվ երկրորդ՝ Վառնայի փողոցներից մեկն անվանակոչել հայ անվանի բժիշկ Կարապետ Կապրելյանի անունով։ Այս նախագծերի համար միջոցները հավաքագրվել են պարահանդեսի ընթացքում։ Վառնայի Բժշկական համալսարանի երբեմնի դեկան և ռեկտոր, պրոֆեսոր, դոկտոր Կարապետ Կապրելյանը Բուլղարիայի հայտնի բժիշկներից էր։ Նրա որդին՝ պրոֆեսոր Արա Կապրելյանը Վառնայի Բարեգործականի փոխնախագահն է։

Կարապետ Կապրելյանը 1977-ից 1983 թվականներին եղել է Բուլղարիայում առաջին վիրուսաբանության բաժանմունքի ստեղծող,ը։ Նրա մասին հատկապես շատ հիշատակվեց 2020 թվականին, երբ երկիրը պայքարում էր Քովիդի դեմ։ Նա նաեւ բժշկական բուհերի եւ ակնաբուժական հիվանդանոցի հիմնադիր է։

Ժամանակին պրոֆեսոր Կապրելյանը եղել է ՀԲԸՄ կրթաթոշակառու, ավարտել է բժշկական համալսարանը, իր մեծ ներդրումն է ունեցել քաղաքի առողջապահական ոլորտի վրա։

Սուրբ ծննդյան բարեգործական պարահանդեսի առիթով ՀՄԸՄ Վառնայի վարչությունը շնորհավորական հեռագրեր է ստացել։ Բուլղարիայի փոխնախագահ Իլյանա Յոտովան շնորհավորելով, նշել է, որ ՀԲԸՄ բարեգործականը հսկայական աշխատանք է տանում պահելու հայերի պատմությունը, մշակույթը եւ լեզուն։ Իսկ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի նամակում նշել է՝ «Ձեր ղեկավարությամբ մասնաճյուղը ռազմավարական համագործակցություն է հաստատել պետական ​​և տեղական հաստատությունների, ինչպես նաև այլ նշանավոր հայկական և ոչ հայկական կազմակերպությունների հետ՝ բարձրացնելու աշխարհի իրազեկվածությունը հայերի ներդրման և շարունակ կատարվող բազմաթիվ ներդրումների մասին»։

Բարեգործական պարհանդեսին ներկաներին իրենց ելույթներով հիացրել են հայտնի երգիչ Րաֆֆի Պողոսյանը, Բուլղարիայի ձայն հեռուստամրցույթի 2022ի հաղթող, հայազգի Ժակլին Թարաքչին եւ այլք։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանը, Ռումինիայի եւ Բուլղարիայի թեմերի առաջնորդ եւ հայրապետական փոխանորդ Տաթեւ Սրբազանը, օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, բանկիր Լեւոն Համբարձումյանը , գործարաներ Նշան Պզտիկյանը, Կարեն Ալեքսանյանը, Վառնայի մի քանի քաղաքապետերը, եւ այլ պաշտոնական անձինք։

Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Գեւորգ Գրիգորյանը, ապրիլի 30-ին նախատեսում են անցկացնել «Դասական Ազնավուր» ծրագիրը, որի ընթացքում տեղի կունենա Քրիստինա Ազնավուրի համերգը։ Այն կանկացվի Բուլղարիայում Հայաստանի եւ Ֆրանսիայի դեսպանների հովանու ներքո։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում