“МИСИС БЪЛГАРИЯ 2022” Մանի Խաչիկյանը կմասնակցի գեղեցկուհիների համաշխարհային մրցույթին

  • 12.01.2023
  • 0
  • 6531 Views

Պրահա,11.01.2023- ՕՐԵՐ եվրոպական ամսագիր- Բուլղարահայ Մանի Վարդան Խաչիկյանը` Մանիտա Վարդանը,  դեռեւս 2022ի հոկտեմբերի վերջին Բուլղարիայում անցկացված գեղեցկության մրցույթում հաղթել է( “МИСИС БЪЛГАРИЯ 2022 )« Տիկին Բուլղարիա 2022» անվանակարգում։ Մոտ 300 մասնակիցներից ժյուրին նրան է տվել լավագույնի կոչումը։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Մանին, այժմ նա պատրաստվում է մասնակցել Գեղեցկության համաշխարհային  մրցույթին։ Մինչ այդ նա հանդես է գալիս բարեգործական նախաձեռնություններով։

ՕՐԵՐ-ի հետ զրույցում Մանին նշում է, որ թեեւ Հայաստանում երբեք չի եղել, բայց երազում  է գնալ իր նախնիների հայրենիքը։ Նա հետեւում է,  թե ինչ է կատարվում Հայաստանում եւ Արցախում։

Մանի Վարդանի Խաչիկյանը ծնվել է բուլղարական Պլովդիվում՝ հայկական ընտանիքում։ Հայրը՝ Վարդան Խաչիկյանն է, մայրը՝ Էլիզաբեթը։ Բարձրագույն կրթությունը ստացել է Պլովդիվում՝ մասնագիտանալով բուլղարական բանասիրության մեջ։ 2015-2017 թթ նա բուլղարերեն է դասավանդել Պլովդիվի հայկական ամենօրյա դպրոցում։ Այնուհետեւ ամուսնացել է բուլղարահայի հետ, ծնվել է նրանց դուստրը՝ Էլիզաբեթը։ Այսօր վեցամյա Էլիզաբեթը հետ չի մնում իր մայրիկի համբավից։ Նա արդեն հասցրել է մասնակցել բազմաթիվ մանկական երգի մրցույթների, շահել մրցանակներ։ Վերջին գլխավոր մրցանակը ստացել է Իտալիայում անցկացված մրցույթում։

Հաջողություն ենք մաղթում մեր հայրենակցուհիներին եւ մաղթում նոր հաղթանակներ։

Orer.eu

Մանին լուանկարչական նկարահանոմներին մասնակցելու նպատակով օրերս գտնվում էր Дворът на кирилицата / Двор на Кирилицата հայտնի մշակութային պատմական համալիրում, որը Պլիսկա քաղաքում ստեղծել է մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանը։

Մանին դստեր՝ Էլիզաբեթի հետ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում