Շվեյցարիայի խորհրդարանականները կառավարությունից պահանջել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը

  • 10.01.2023
  • 0
  • 213 Views

Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի (Խորհրդարան) Կանտոնների խորհրդի (Վերին պալատ, Սենատ) Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, մտահոգված լինելով հումանիտար իրավիճակով և միջազգային իրավունքի խախտումներով, որոշել է. «նամակ հղել Դաշնային խորհրդին (Շվեյցարիայի կառավարությանը)՝ տեղեկացնելով, որ դատապարտում է միջազգային իրավունքի խախտումները, որոնց հանգեցրել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքի շրջափակումը։

Հանձնաժողովը խնդրում է Կառավարությանը Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում գործողություններ ձեռնարկել՝ մի կողմից հասնելու համար Լաչինի միջանցքի շրջափակման վերացմանն ու ռազմական գործողությունների դադարեցմանը, իսկ մյուս կողմից՝ Երևանի և Ստեփանակերտի միջև օդային մարդասիրական կամուրջի կազմակերպմանը»։

Այս մասին հայտնում է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի դեսպանությունը։

www.orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում