«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Չորրորդ գլոբալ ֆորումում ընդունվել է համատեղ գործողությունների հռչակագիր

  • 14.12.2022
  • 0
  • 261 Views

Դեկտեմբերի 13-ին Երևանում իր աշխատանքներն է շարունակել ՀՀ ԱԳՆ կողմից կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը՝ նվիրված նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցերին։

Չորրորդ գլոբալ ֆորումի երկրորդ օրը մեկնարկել է երրորդ թեմատիկ քննարկմամբ՝ «Նորագույն տեխնոլոգիաները և մշակութային ժառանգության պաշտպանությունը ցեղասպանության կանխարգելման և հետցեղասպանական վերականգնման համատեքստում» խորագրով:

Այնուհետև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդես է եկել ամփոփիչ խոսքով, որին հաջորդել է «Համատեղ գործողությունների մասին հռչակագրի» ընդունումը:

Տեղի է ունեցել նաև «Խտրականությունից մինչև մահ» գրքի շնորհանդեսը, որին ներկա են եղել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուն, Մյանմարի հարցերով ՄԱԿ անկախ հետաքննության մեխանիզմի ղեկավար Նիքոլաս Կումջյանը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, Միջազգային իրավունքի ասոցացված պրոֆեսոր (գրքի հեղինակ) Մելանի Օ՛Բրայենը:

Ֆորումին Չեխիայից մասնակցում է Չեխիայի Evil հնագիտության հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն և «Theresienstadt Centre for Genocide Studies» ծրագրի համակարգող Շիմոն Կրբեցը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում