Համաշխարհային փոստային միության մրցանակը՝ Հայփոստին. նախկին տնօրեն Հայկ Կարապետյանի գերազանց կառավարման շնորհիվ

  • 07.10.2022
  • 0
  • 2804 Views
Լուսանկարում՝ Համաշխարհային փոստային միության մրցանակը Ժնեւում ստացել է Հայաստանի դեսպանության ներկայացուցիչ Հենրիկ Երիցյանը

Համաշխարհային փոստային միության կողմից ՀայՓոստին շնորհվել է փոստի զարգացման գործում «Ծագող աստղ» պատվավոր մրցանակը, որը հոկտեմբերի 7ին պաշտոնապես տրվել է Հայաստանի ներկայացուցչին։ Մրցանակը ստացել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Հենրիկ Երիցյանը։

Մրցանակի շնորհման մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Հայփոստի նախկին գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը (աշխատել է 04.2020-ից մինչեւ 08.2022) ։

« Մեծ ուրախությամբ և հուզմունքով տեղեկացնում եմ, որ ըստ Համաշխարհային փոստային միության զարգացման զեկույցի` 2021թ.-ին գրանցած բացառիկ արդյունքների շնորհիվ Հայաստանի փոստը ըստ զարգացման ցուցանիշի 80-րդ տեղից բարձրացել է 48-րդ հորիզոնականը` առաջին անգամ գերազանցելով տարածաշրջանի երկրների` Ադրբեջանի և Վրաստանի փոստերին։ Ի դեպ նման ցատկ փոստի պատմության մեջ գրանցել են ընդամենը երեք երկիր, որոնցից մեկը մենք ենք։ Այսօր` Փոստի համաշխարհային օրը, ՀայՓոստին շնորհվել է փոստի զարգացման գործում «Ծագող աստղ» պատվավոր մրցանակը։ Սա երկու տարիների քրտնաջան աշխատանքի և նվիրման արդյունք է։ Շնորհավորում եմ բոլորիս։

Պետք է նշել, որ այս ցուցանիշը ՀայՓոստը գրանցել է պետական կառավարման մոդելին վերադառնալուց հետո»,-գրել է նախկին գործադիր տնօրենը։

Շնորհավորելով նման պատվավոր մրցանակի առիթով, նախկին գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանին խնդրեցինք պատասխանել մեր հարցերին։

ՀԱՅՓՈՍՏԻ ՆԱԽԿԻՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՀԱՅԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Օրեր եվրոպական ամսագիր

Ինչպե՞ս է ձեզ հաջողվել երկու տարվա ընթացքում նման առաջընթաց գրանցել։

– Կարծում եմ` մենք ապացուցեցինք, որ պետական կառավարումը կարող է լինել շատ արդյունավետ։ Գլխավոր գործոնը տարբեր ոլորտների լավագույն մասնագետներին ընդգրկելը և պրոֆեսիոնալ թիմ ստեղծելն էր։ Հատկապես ուզում եմ նշել մեր IT թիմին, որոնց շնորհիվ բացեցինք դուստր ձեռնարնություն` Innovation, որն էլ իրականացրեց ՀայՓոստի աննախադեպ թվային փոխակերպումը։

ե՞ք ափսոսում, որ այլեւս չեք կարող շարունակել փոստի զարգացման ձեր ծրագրերը։

– Ես միայն հույս ունեմ, որ մեր նախագծերը կշարունակվեն, դրանց կավելանան նորերը։ Հուսամ, որ պետությունը բաց մրցույթով կընտրի լավագույն կառավարչին/տնօրենին, և ՀայՓոստը կշարունակի իր վերելքը։

Պրահա

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում