
Շվեյցարիայի Ազգային Խորհրդի (ստորին պալատ) թվով 8 պատգամավորներ անցյալ շաբաթ գրավոր դիմում են ներկայացրել Դաշնային Կոնսուլին (գործադիր իշխանություն) հետեւյալ հայցադիմումով.
2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական զինուժը զանգվածային հարձակում է իրականացրել Հայաստանի արևելյան սահմանամերձ հինգ քաղաքների վրա։
Արդյո՞ք Դաշնային Խորհուրդը պատրաստ է հստակ դիրքորոշում ցուցաբերել և միանշանակ դատապարտել այս ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխանության դեմ, ինչպես դա արեց 2022 թվականի փետրվարին ռուսական բանակի Ուկրաինա ներխուժման դեպքում։
Դաշնային Կոնսուլի այսօրվա պատասխանը
հետեւյալն էր.
Շվեյցարիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական առճակատումներով և երկու երկրներում բազմաթիվ զոհերի մասին հաղորդագրություններով։ Եռակողմ զինադադարի համաձայնագրի (ՀՀ, Ադրբեջան, ՌԴ) խախտումը մտահոգիչ է։ Շվեյցարիան ուշադրությամբ հետեւում է իրադրության սրման հանգամանքներին։ Երկու պետությունների տարածքային ամբողջականությունը պետք է լինի երաշխավորված։
https://www.parlament.ch/…/suche-curia-vista/geschaeft…
orer.eu