Երբ մենք որեւէ երկիր ենք գնում, մեզ համար կարեւոր է անվտանգությունը,-ասել է Նենսի Փելոսին եւ դատապարտել ադրբեջանական մահաբեր հարձակումը

  • 18.09.2022
  • 0
  • 139 Views

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդել է Սիմոնյան-Փելոսի առանձնազրույցը: Զրուցակիցներն այնուհետեւ միացել են ընդլայնված կազմով քննարկմանը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում:

«Հարգելի՛ բարեկամ, Ձեր այցը Հայաստան տեղի է ունենում մեր երկրի համար ծանրագույն շրջանում, եւ այն այս առումով առավել գնահատելի է: Ինչպես գիտեք, սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել: Ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլեւ բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ցավոք, զոհեր ունենք»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Նա շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք  բերված փխրուն զինադադարի համաձայնության համար, ինչպես նաեւ երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի իշխանությանը, այդ թվում՝ բազմաթիվ կոնգրեսականների՝ վերջին զարգացումներին հասցեական գնահատական տալու համար:

Կողմերը քննարկել են Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր՝ ներառելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հետագա գործընթացներին վերաբերող մանրամասներ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ հետագա միջխորհրդարանական համագործակցության նախագծերին: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահը հանդես են եկել հայտարարությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը նշել է. «Երբ մենք որեւէ երկիր ենք գնում, մեզ համար կարեւոր է անվտանգությունը: Չգիտեինք, որ մեր այցը կհամընկնի ռազմական գործողություններին հաջորդող օրերին: ԱՄՆ-ում հպարտանում ենք, որ շրջապատված ենք հայրենասեր հայերով, որոնք նաեւ մեր քաղաքացիներն են: Նրանք մեր ուժն են, մեր ամբողջության կարեւոր բաղադրիչը»,-ասել է Նենսի Փելոսին:

Հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը եւ Նենսի Փելոսին հանդես կգան լրատվամիջոցների համար հայտարարությամբ: 

Կարող եք դիտել հետեւյալ հղումով՝

Հայտարարություն մամուլի համար․ Ալեն Սիմոնյան եւ Նենսի Փելոսի – YouTube

Միացյալ նահանգներ անմիջական արձագանքն այն էր, որ դադարեցվի բռնությունները եւ հրադադար հաստատվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու վերաբերյալ Վաշինգտոնն ի՞նչ դիրքորոշում ունի։

«Մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է, եւ մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել, մենք ընդունել ենք եւ այս այցի ընթացքում էլ մենք շարունակում ենք իմանալ, որ որոշ մարտահրավերներ, որոնք ծագում են խաղաղության համաձայնագրից՝ 2020 թվականի հակամարտության հետ կապված»,- պատասխանեց Նենսի Փելոսը։

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերն էլ նշեց, որ Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձեւ է առաջ քաշել, որի համահեղինակներն իրենք են. «Մենք դրանով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները։ Ես հուսով եմ, որ մենք այդ բանաձեւով առաջ կշարժվենք։ Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը, եւ Հայաստանի սահմանների որեւէ փոփոխության դեմ ենք լինելու»։

Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձև է առաջ քաշել, որով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները: Այս մասին էլ հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիերը։

«Հուսով եմ, որ այդ բանաձևով առաջ կշարժվենք։ Ինչ վերաբերում է մեր հանձնառությանը՝ շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք լինելու Հայաստանի սահմանների որևէ փոփոխության», – tert.am-ի փոխանցմամբ՝ հայտարարեց Սփիերը՝ պատասխանելով միջանցքի վերաբերյալ հարցին։»

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպումից հետո

1 / 1

Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ տիկին Փելոսիի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային խնդիրները եւ երկկողմ փոխգործակցության լայն շրջանակը:

Մեզ համար չափազանց կարեւոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստան, ում աջակցությունը մենք մշտապես զգացել ենք ամենադժվարին եւ մեզ համար զգայուն հարցերում:

Հանդիպման ընթացքում խոսել ենք սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի մասին: Տեղեկացրել եմ, որ ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլեւ բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, որի հետեւանքով կան բազում մարդկային կորուստներ:

Հստակ է, որ Ադրբեջանի  ռազմաքաղաքական իշխանությունն օգտվում է այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է Ուկրաինային:

Երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն: Շնորհակալ ենք նաեւ ԱՄՆ իշխանությանը, մասնավորապես, բազմաթիվ կոնգրեսականներին՝ Ադրբեջանի պատերազմական գործողություններին հասցեական գնահատական տալու համար:

Հանդիպմանը ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թ. Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ինստիտուտների եւ օրենքի գերակայության ամրապնդման գործում արձանագրված հետեւողական առաջընթացը եւ իրականացվելիք քայլերը:

Անդրադարձել ենք հայ-ամերիկյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու քննարկել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս համատեքստում բարձր եմ գնահատել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գործունեությունը եւ իր առանցքային դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում:

ԱՄՆ Կոնգրեսը շարունակաբար ապացուցել է, որ հուսալի գործընկեր է եւ կարեւոր հարթակ, որտեղ փոխըմբռնման եւ իրական բարեկամության մթնոլորտում կարող են քննարկվել Հայաստանին, Արցախին եւ հայ ժողովրդին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Քննարկել ենք նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

Երկուստեք կարեւորել ենք ժողովրդավարական արժեքներին միտված համատեղ օրակարգի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում