Պաղեստինի իշխանությունները Երուսաղեմի Հայոց պատրիարքից պատասխան են պահանջում

  • 19.06.2022
  • 0
  • 175 Views

ԵՐՈՒՍԱՂԵՄ, 18 հունիսի – Պաղեստինյան ինքնավարության Եկեղեցական գործերի բարձրագույն նախագահական հանձնաժողովը նամակ է հղել Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանին՝ պահանջելով բացատրություն տալ վերջինիս՝ իսրայելական շահերի հետ կապված անշարժ գույքի կասկածելի գործարքների համար (վարձակալություն կամ վաճառք): Ստորև ներկայացված են նամակի կարևորագույն կետերը և նամակի արաբերեն բնօրինակը:

— Կովերի այգին (հայերին պատկանող «Goveroun Bardez», որն ըստ երևույթին պատրիարքը վարձակալել է ի նպաստ Իսրայելի շահերին) և նրա շրջակայքը զգայուն են Երուսաղեմում հայերի և քրիստոնյաների ներկայության համար, և դրանց վաճառքը/վարձույթը հօգուտ Իսրայելի շահերին, նշանակում է իսրայելական ծրագրի իրականացում, որ չհաջողվեց հաստատել Քեմփ Դեյվիդում 2000 թ.։

— Նուրհան պատրիարքի անշարժ գույքի նախագծերը մերժվել են Սուրբ Երկրի և արտերկրի հայ համայնքների կողմից մանրամասն կերպով և ամբողջությամբ։ Այս ծրագրերը ներառում են հայկական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վաճառքը կամ վարձակալությունը Երուսաղեմի Հին քաղաքում և քաղաքի պարիսպներից դուրս:

— Նուրհան պատրիարքի անշարժ գույքի հետ կապված գործարքները կտրականապես մերժել են Սբ. Հակոբյանց միաբանական ընդհանուր ժողովը և Պատրիարքարանի Տնօրեն ժողովը: Նուրհան պատրիարքի անշարժ գույքի գործարքները մերժվել են Պաղեստին-Հորդանան-Հայ եռակողմ հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովը պահանջել է նաև չեղարկել դրանք։

— Պաղեստինյան հանձնաժողովը տեղեկացրել է Նուրհան պատրիարքին, որ իր նամակը պատրիարքի համար վերջին հնարավորությունն է՝ ամբողջությամբ պարզաբանելու պատրիարքարանի անշարժ գույքի գաղտնի գործարքները, որոնք կասկածելի են անվանվել։ Պատրիարքը անտեսել է Պաղեստինի հանձնաժողովի նախորդ նամակները։ Նամակում չի ասվում, թե ինչ քայլեր կձեռնարկեն Պաղեստինի իշխանությունները, եթե պատրիարքը հերթական անգամ չարձագանքի կամ նրա պատասխանն անբավարար լինի։

Նամակը հրապարակել է Keghart -ը։

Լուսանկարը՝ ՕՐԵՐ ամսագրի, Հ. Ա.

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում