Պաղեստինի քաղաքական դաշտում վերջին տարիներին առավել նկատելի է դարձել հայազգի պատմաբան և քաղաքական գործիչ Վարսեն Աղաբեկյանը (Varsen Aghabekian)։ Նա 1958 թվականին ծնվել է Հորդանանում՝ պաղեստինահայ ընտանիքում։ Կրթությունը ստացել է ԱՄՆ-ում․ 1983-ին մագիստրոսի աստիճան է...
Պաղեստինի քաղաքական դաշտում վերջին տարիներին առավել նկատելի է դարձել հայազգի պատմաբան և քաղաքական գործիչ Վարսեն Աղաբեկյանը (Varsen Aghabekian)։ Նա 1958 թվականին ծնվել է Հորդանանում՝ պաղեստինահայ ընտանիքում։ Կրթությունը ստացել է ԱՄՆ-ում․ 1983-ին մագիստրոսի աստիճան է ստացել Պերդյու համալսարանում (Indiana University–Purdue University), իսկ քաղաքականության և կառավարման դոկտորի կոչում՝ Փիթսբուրգի համալսարանում։ Աղաբեկյանը...
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում...
Այսօր ժամը 06:00 -ից սկսվել է Իսրայելի հարավային ու կենտրոնական բնակավայրերի հրթիռահարումները, արթնացանք հեռվում լսվող պայթյունների ձայներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Իսրայելահայեր» թերթի խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։ Տասնյակ քաղաքներ, որոնք հայկական բնակչություն ունեն առավոտը դիմավորեցին ռմբապաստարաններում: Կենտրոնական քաղաքներից հատկապես հարձակումների թիրախում են հայտնվել Ռիշոն Լեցիոնը, Բատ Յամը,...
ԵՐՈՒՍԱՂԵՄ, 18 հունիսի – Պաղեստինյան ինքնավարության Եկեղեցական գործերի բարձրագույն նախագահական հանձնաժողովը նամակ է հղել Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանին՝ պահանջելով բացատրություն տալ վերջինիս՝ իսրայելական շահերի հետ կապված անշարժ գույքի կասկածելի գործարքների համար (վարձակալություն կամ վաճառք): Ստորև ներկայացված են նամակի կարևորագույն կետերը և նամակի արաբերեն բնօրինակը: — Կովերի այգին (հայերին պատկանող...
