Երեւանում մեկնարկել է բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը.Արցախի դրոշը ծածանել են բեմում

  • 22.05.2022
  • 0
  • 80 Views

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում Հայաստանի վարչապետի խորհրդական Արային Հարությունյանի ողջույնի խոսքի ժամանակ երկու երիտասարդներ ներխուժեցին բեմ եւ պարզեցին Արցախի դրոշներ։ Անվտանգության աշխատակիցներն անմիջապես հեռացրին ակտիվիստներին։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Արայիկ Հարությունյանի ելույթի ժամանակ «Երիտասարդի ձայն»-ի անդամները Արցախի դրոշով բարձրացան բեմ (news.am)

Արդեն տեղի է ունեցել 39 մասնակից երկրների պատվիրակությունների շքերթը։ Հայաստանի դրոշակակիրը Նարեկ Մանասյանն էր։

Մայիսի 22-30-ը Եվրոպայի 39 երկրի 219 բռնցքամարտիկ 13 քաշային կարգերում կպայքարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար: Հայաստանը ներկայացուցիչ ունի բոլոր քաշային կարգերում: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն՝ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ),  Նարեկ Մանասյան (92 կգ) եւ Դավիթ Չալոյան (+92 կգ):

Ինչպես վերը նշցինք, Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը ելույթ է ունեցել Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ:

Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիփատոսը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, տարբեր երկրներից ժամանած մարզիկներ, պատվիրակությունների անդամներ, հյուրեր:

Աղբյուր՝ news.am, gov.am

Լուսանկարները՝ gov.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում