Հազարավոր մարդիկ են մասնակցել ապրիլի 23-ին, Հանրապետության հրապարակից մեկնարկած ամենամյա ջահերով երթին` ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։ news.am-ը ներկայացնում է կադրեր, որոնք նկարահանվել են դրոնով։
Երթին մասնակցել են Հայաստանի ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները, որոնք միացել էին ջահերթին Հանրապետության հրապարակից։
Երթի մասնակիցները տարել են Հայաստանի եւ Արցախի դրոշները, նաեւ այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը։ Այս տարվա ջահերով երթի կարգախոսն էր՝ «Զարթնիր, Լաո», որը, ըստ կազմակերպիչների, հայկական երկու պետությունների առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ համահայկական սթափեցման կոչ է։
Նշենք, որ ջահերով երթ է տեղի ունեցել նաեւ Արցախում, երթին մասնակցել են Արցախի ներկա եւ նախկին նախագահները:
Երթին մասնակցել է 60 հազարից ավելի մարդ։
news.am եւ այլ աղբյուրներ։