Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերը հանձնեց Եգիպտոսի նախագահին

  • 31.03.2022
  • 0
  • 249 Views

Մարտի 31-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերը հանձնեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին։

Կարճատև զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ աս-Սիսիին փոխանցեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։

Դեսպան Փոլադյանը նշեց, որ հայկական կողմը մեծ ակնկալիքներով է սպասում Եգիպտոսի առաջնորդի՝ Հայաստան պաշտոնական այցին։Պատասխան խոսքում Եգիպտոսի առաջնորդը նշեց, որ կօգտվի ընձեռած հնարավորություններից՝ այցելելու Հայաստան։

Շնորհավորելով ՀՀ դեսպանին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ՝ ԵԱՀ նախագահ աս-Սիսին բարձր գնահատեց հայ-եգիպտական ավանդական բարեկամական հարաբերությունները և հաջողություն մաղթեց ՀՀ դեսպանին իր առաքելության մեջ։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում