Պաղեստինի քաղաքական դաշտում վերջին տարիներին առավել նկատելի է դարձել հայազգի պատմաբան և քաղաքական գործիչ Վարսեն Աղաբեկյանը (Varsen Aghabekian)։ Նա 1958 թվականին ծնվել է Հորդանանում՝ պաղեստինահայ ընտանիքում։ Կրթությունը ստացել է ԱՄՆ-ում․ 1983-ին մագիստրոսի աստիճան է...
Պաղեստինի քաղաքական դաշտում վերջին տարիներին առավել նկատելի է դարձել հայազգի պատմաբան և քաղաքական գործիչ Վարսեն Աղաբեկյանը (Varsen Aghabekian)։ Նա 1958 թվականին ծնվել է Հորդանանում՝ պաղեստինահայ ընտանիքում։ Կրթությունը ստացել է ԱՄՆ-ում․ 1983-ին մագիստրոսի աստիճան է ստացել Պերդյու համալսարանում (Indiana University–Purdue University), իսկ քաղաքականության և կառավարման դոկտորի կոչում՝ Փիթսբուրգի համալսարանում։ Աղաբեկյանը...
Հաւասարում նորոգ միջոցառումին միամեակին առիթով, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունքը ուրախութեամբ կը հրապարակէ Արա Մածունեանի հեղինակած վաւերագրական ֆիլմը՝ նուիրուած այս եզակի իրադարձութեան։ 2024ի յուլիսին,14 երկրներէ 36 հայ մտաւորականներ հաւաքուեցան Լիզպոն՝ եռօրեայ հանդիպումի մը, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան մէջ։ Կեդրոնանալով Հայկական Սփիւռքի հարուստ մտաւորական եւ մշակութային ժառանգութեան վրայ, միջոցառումը խթանեց միջսերնդային երկխօսութիւն մը եւ առիթ տուաւ բազմաթիւ զրոյցներու։ Տարբեր քննարկումներու, լուսարձակ նիստերու, ճաշի, սուրճի ընդմիջումներու եւ այլ հանդիպումներու ընթացքին կար մշտականդիտորդ մը՝ տեսախցիկը, որ ամեն ինչի կը հետեւէր. ամբողջական եռօրեայ վաւերագրումէ մը ետք, Հաւասարում նորոգ միջոցառումի ոգիին խտացումը յանձն առաւ բեմադրիչը։ Ինչպէ՞ս կարելի է նման միջոցառումի էութիւնը փոխանցել շարժանկարի միջոցով։ Կարելի՞ է ամփոփել զրոյցներն ու բանավէճերը իրենց համապատասխան շրջարկներուն մէջ։ Ինչպէ՞ս կարելի է համադրել այդքան բովանդակութիւն՝ բազմաձայն միտքերով եւ տեսակէտներով։ Որպէս վաւերագրական ֆիլմին բեմադրիչը, Արա Մածունեանի միտքերը լոյս կը սփռեն շարժապատկերի ստեղծումին, ինչպէս նաեւ դիտելու գործընթացին վրայ։ «Երեք օրուան ընթացքին տեսախցիկին ետին ըլլալը ինծի իւրայատուկ տեսանկիւն մը պարգեւեց։ Ես քննարկումներուն չմասնակցեցայ, բայց միշտ կը դիտէի ու կը լսէի՝ ո՛չ միայն այն ինչ մարդիկ կ՚ըսէին, այլեւ ինչպէ՛ս կ՚ըսէին. դադարները, զանազան միջամտութիւններէն յետոյ տեղի ունեցող շրջումները եւ խոկումի պահերը, որոնք նոյնքան մեծ կշիռ ունէին։ Պատիւ էր շրջապատուած ըլլալ այդպիսի մտածող մարդոցմով, եւ ականատես ըլլալ այդ իմաստալից հաւաքին։ Որպէս միակ մշտականդիտորդ՝ ես նկատեցի թէ ինչպէս գաղափարներ, զգացումներ եւ կապեր ժամանակի ընթացքին դանդաղօրէն կը միահիւսուէին։ Այս է որ կը փորձէի «բռնել» նկարահանումներուն ժամանակ։ Յուսամ որ տեսանիւթը կ՚արտացոլէ ոչ միայն նոյնինքն իրադարձութիւնը, այլեւ նոյն սենեակին մէջ գտնուելու զգացողութիւնը»։ Արա Մածունեան, ֆիլմի հեղինակ։ Կը հրաւիրենք դիտելու այս լսատեսողական զեկոյցը, որ կ՚արտացոլէ ժամանակակից Հայ Սփիւռքի միտքը։ Ֆիլմը նուիրուած է Յարութիւն Քիւրքճեանի յիշատակին։
Բեռլինի ներկայացուցիչների պալատի անդամ պրոֆ․ դր․ Մարտին Պետցոլդը պարգևատրվեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության Պատվո մեդալով։ 2025թ. հունիսի 10-ին Բեռլինի Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցավ արարողություն, որի ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, Ն.Գ. Վիկտոր Ենգիբարյանը Բեռլինի ներկայացուցիչների պալատի անդամ պրոֆ․ դր․ Մարտին Պետցոլդին հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության Պատվո...
2025թ․ մայիսի 13-ին, երեքշաբթի օրը, Ռումինիայի ժամանակավոր նախագահ Իլիե Բոլոժանը ստորագրել է պարգևատրման հրամանագրեր՝ գիտության և մշակույթի բնագավառներում ռումինական պետությանը ցուցաբերած նշանակալի ծառայությունների համար։ Ի նշան գնահատանքի՝ գրականության բնագավառում ունեցած ներդրման համար լրագրող և թարգմանիչ տիկին Մադլենա Գարագաշյանը պարգևատրվել է «Մշակութային վաստակ» շքանշանով՝ կավալերի կոչումով։ Այս պարգևները վկայում են...
Հայաստանում ծնված եւ 2008 թվականին Էկվադորի քաղաքացիություն ստացած հայտնի դիրիժոր Դավիթ Հարությունյանը նշանակվել է Էկվադորի ազգային նվագախմբի գեղարվեստական ղեկավար։ Նշանակումից հետո, իր էջում դիրիժորը գրել է. «Շնորհակալություն Էկվադորի ազգային սիմֆոնիկին վստահության եւ սրտացավության համար։ Եկեք միասին արվեստ ստեղծենք։ Ուզում եմ սիրալիր ողջույն հղել այս գեղեցիկ նվագախմբի երաժիշտներին եւ վարչական...
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ազատելով Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրենի պարտականություններից, սույն թվականի մարտի 25-ից նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ։ orer.eu
Ինչպես ORER.EU-ն տեղեկանում է օրերս հրատարակված Ռումինիայի Հայոց միության «Նոր կյանք» ամսագրից, Ռումինիայի Հայոց միությունը կրկին հաղթահարել է խորհրդարանի ընտրական շեմը եւ 4747 քվեով Վարուժան Փամբուկչյանը ընտրվել է Ռումինիայի խորհրդարանի անդամ։ Նշենք, որ ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համար պահանջվում էր նվազագույնը 1269 ձայն։ Ինչպես նշում է իր հոդվածում Վարդան Մարթայանը,...
8 Փետրուար 2025-ին, Անթիլիասի Մայրավանք այցելեց եւ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ հանդիպում ունեցաւ Լիբանանի Հանրապետութեան նորակազմ կառավարութեան երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նորանշանակ նախարար դոկտոր Նորա Պայրագտարեան։ Դոկտ. Նորա, իբրեւ նախարար, իր առաջին այցելութիւնը տուաւ Վեհափառ Հայրապետին՝ ստանալու համար անոր հայրական օրհնութիւնը՝ իրեն վստահուած գործունէութեան սկսելէ առաջ։ Արամ Ա. Կաթողիկոս...
Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը, որպես Բելգիայի Սուրբ Մարիամ Մագդաղինե եկեղեցու հոգևոր հովիվ, դարձել է ոչ միայն հայ համայնքի, այլև Բելգիայի տարբեր լեզվային ու մշակութային խմբերի հոգևոր առաջնորդության և համերաշխության խորհրդանիշը։ Նրա նախաձեռնությամբ Սուրբ Զատկի պատարագները հեռարձակվել են Բելգիայի ազգային հեռուստակայաններով՝ լայն լսարանի համար հասանելի դարձնելով հայկական հոգևոր ժառանգությունը։ Վարդապետի...
Հայ մշակոյթը փրկել ԺԹ. դարէն։ Զեկոյց Մարկ Նշանեանի այցէն Պազմանի Պէտէր Կաթողիկէ Համալսարանի Հայագիտական բաժին, Պուտափեշթ Սփիւռքահայ անուանի իմաստասէր, քննադատ եւ թարգմանիչ Մարկ Նշանեան անցեալ տարուան Նոյեմբերի առաջին շաբաթը այցելեց Պուտափեշթ տեղի Պազմանի Պէտէր Կաթողիկէ Համալսարանի Հայագիտական Բաժինի հրաւէրով։ Պրոֆ. Նշանեան Նոյեմբեր 5ին մէկ դասախօսութիւն կարդաց անգլերէն լեզուով, ինչպէս...
