Նիդերլանդների խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Անի Զալինյանը ստացել է պատգամավորական մանդատ՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին հայազգի ներկայացուցիչը Tweede Kamer-ում (Նիդերլանդների խորհրդարանում)։ Այս մասին ՕՐԵՐ-ին տեղեկացնում է մեր գործընկեր «Նիդերլանդական օրագիրը»։ Այս նշանակալի առիթով Անի...
Նիդերլանդների խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Անի Զալինյանը ստացել է պատգամավորական մանդատ՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին հայազգի ներկայացուցիչը Tweede Kamer-ում (Նիդերլանդների խորհրդարանում)։ Այս մասին ՕՐԵՐ-ին տեղեկացնում է մեր գործընկեր «Նիդերլանդական օրագիրը»։ Այս նշանակալի առիթով Անի Զալինյանին շնորհավորանքներ են հղել «Աբովյան» մշակութային միությունը, ինչպես նաև մի շարք հայկական կազմակերպություններ և անհատներ։...
Հայազգի Ս.Իգնատիոս Մալոյեանը` եօթը Սրբադասուածներուն կեդրոնը գրաւեց։ Այս մէկը ունի իր տրամաբանական մեկնութիւնը, արդարեւ ինք միակն է, որ յանուն Քրիստոսի իր անմեղ արիւնը թափեց` պարզ այն պատճառով, որ առաջ Քրիստոնեայ ազգի ծոցեն ծնած էր եւ այնքան մեծ կապուածութիւն ունէր իր հաւատքին եւ ազգութեանը։ Սրբութեան ամենաառաջնահերթ պայմանը մարտիրոսութիւնն է։ Մալոյեան...
Անոր ղեկավարութեամբ եւ անխոնջ աշխատանքով եւ Մխիթարեան Հայրերէն` Հ.Պօղոս Վրդ. Գասպարեանի հմուտ աջակցութեամբ` անոնք միասնաբար կարողացան ոչ միայն վերականգնել հայոց լեզուն եւ մշակոյթը, այլեւ հիմքը դրին կրթական այնպիսի համակարգի, որը դարձաւ Մարտինի հայ ժողովուրդի ինքնութեան պահպանման կարեւորագոյն գրաւականներէն մէկը: Մարտինի հայ ժողովուրդի կրթական մարզը բարելաւելու մէջ անգնահատելի աշխատանք կատարած...
Հայ թաւջութակահարուհի Աստղիկ Սիրանոսեան արժանացաւ Ֆրանսայի Հանրապետութեան բարձրագոյն պարգեւներէն մէկուն՝ Ազգային վաստակի շքանշանի ասպետի կոչման։ Տուչութիւնը տեղի ունեցաւ Փարիզի «Էքօլ Նորմալ տէ Մուզիք»ի մէջ։ Մեծաթիւ հիւրերու ներկայութեան, դրամատան սեփականատէր, բարերար Ֆրանսուա Անրօ շքանշանը յանձնեց 36ամեայ հայ արուեստագիտուհիին, նշելով հետեւեալը. «Այս պարգեւատրութեամբ, Ֆրանսայի Հանրապետութիւնը յարգանքի տուրք կը մատուցանէ ո՛չ միայն...
Սեպտեմբերի 23-ին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանդիպեց Ռումինիայի գրողների միության նախագահ, արձակագիր Վարուժան Ոսկանյանին: Էդվարդ Միլիտոնյանը Վարուժան Ոսկանյանին հանձնեց Հայաստանի գրողների միության ու ԱՄՆ Հայ գրողների և Լրագրողների միության համատեղ սահմանած ամենամյա «Դրվատանքի մագաղաթ» մրցանակը: Վարուժան Ոսկանյանն արժանացել է 2024 թ. մրցանակին՝ «Լավագույն արձակագիր» անվանակարգում: Վ. Ոսկանյանը և Էդ....
2025 թ. սեպտեմբերի 22-ին Լեհաստանում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս, Լեհաստանի կառավարության ու ազգային փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովի անդամ Հրաչյա Բոյաջյանը Լեհաստանի Հանրապետության Նախագահ Անդժեյ Դուդայի կողմից պարգևատրվեց Լեհաստանի Հանրապետության Պղնձե Վաստակի Խաչ շքանշանով։ Շքանշանը շնորհվեց երկու ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի համար՝ Լեհաստանում հայկական համայնքի հասարակական գործունեության և հայ-լեհական հարաբերությունների ամրապնդման։...
Պաղեստինի քաղաքական դաշտում վերջին տարիներին առավել նկատելի է դարձել հայազգի պատմաբան և քաղաքական գործիչ Վարսեն Աղաբեկյանը (Varsen Aghabekian)։ Նա 1958 թվականին ծնվել է Հորդանանում՝ պաղեստինահայ ընտանիքում։ Կրթությունը ստացել է ԱՄՆ-ում․ 1983-ին մագիստրոսի աստիճան է ստացել Պերդյու համալսարանում (Indiana University–Purdue University), իսկ քաղաքականության և կառավարման դոկտորի կոչում՝ Փիթսբուրգի համալսարանում։ Աղաբեկյանը...
Հաւասարում նորոգ միջոցառումին միամեակին առիթով, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունքը ուրախութեամբ կը հրապարակէ Արա Մածունեանի հեղինակած վաւերագրական ֆիլմը՝ նուիրուած այս եզակի իրադարձութեան։ 2024ի յուլիսին,14 երկրներէ 36 հայ մտաւորականներ հաւաքուեցան Լիզպոն՝ եռօրեայ հանդիպումի մը, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան մէջ։ Կեդրոնանալով Հայկական Սփիւռքի հարուստ մտաւորական եւ մշակութային ժառանգութեան վրայ, միջոցառումը խթանեց միջսերնդային երկխօսութիւն մը եւ առիթ տուաւ բազմաթիւ զրոյցներու։ Տարբեր քննարկումներու, լուսարձակ նիստերու, ճաշի, սուրճի ընդմիջումներու եւ այլ հանդիպումներու ընթացքին կար մշտականդիտորդ մը՝ տեսախցիկը, որ ամեն ինչի կը հետեւէր. ամբողջական եռօրեայ վաւերագրումէ մը ետք, Հաւասարում նորոգ միջոցառումի ոգիին խտացումը յանձն առաւ բեմադրիչը։ Ինչպէ՞ս կարելի է նման միջոցառումի էութիւնը փոխանցել շարժանկարի միջոցով։ Կարելի՞ է ամփոփել զրոյցներն ու բանավէճերը իրենց համապատասխան շրջարկներուն մէջ։ Ինչպէ՞ս կարելի է համադրել այդքան բովանդակութիւն՝ բազմաձայն միտքերով եւ տեսակէտներով։ Որպէս վաւերագրական ֆիլմին բեմադրիչը, Արա Մածունեանի միտքերը լոյս կը սփռեն շարժապատկերի ստեղծումին, ինչպէս նաեւ դիտելու գործընթացին վրայ։ «Երեք օրուան ընթացքին տեսախցիկին ետին ըլլալը ինծի իւրայատուկ տեսանկիւն մը պարգեւեց։ Ես քննարկումներուն չմասնակցեցայ, բայց միշտ կը դիտէի ու կը լսէի՝ ո՛չ միայն այն ինչ մարդիկ կ՚ըսէին, այլեւ ինչպէ՛ս կ՚ըսէին. դադարները, զանազան միջամտութիւններէն յետոյ տեղի ունեցող շրջումները եւ խոկումի պահերը, որոնք նոյնքան մեծ կշիռ ունէին։ Պատիւ էր շրջապատուած ըլլալ այդպիսի մտածող մարդոցմով, եւ ականատես ըլլալ այդ իմաստալից հաւաքին։ Որպէս միակ մշտականդիտորդ՝ ես նկատեցի թէ ինչպէս գաղափարներ, զգացումներ եւ կապեր ժամանակի ընթացքին դանդաղօրէն կը միահիւսուէին։ Այս է որ կը փորձէի «բռնել» նկարահանումներուն ժամանակ։ Յուսամ որ տեսանիւթը կ՚արտացոլէ ոչ միայն նոյնինքն իրադարձութիւնը, այլեւ նոյն սենեակին մէջ գտնուելու զգացողութիւնը»։ Արա Մածունեան, ֆիլմի հեղինակ։ Կը հրաւիրենք դիտելու այս լսատեսողական զեկոյցը, որ կ՚արտացոլէ ժամանակակից Հայ Սփիւռքի միտքը։ Ֆիլմը նուիրուած է Յարութիւն Քիւրքճեանի յիշատակին։
Բեռլինի ներկայացուցիչների պալատի անդամ պրոֆ․ դր․ Մարտին Պետցոլդը պարգևատրվեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության Պատվո մեդալով։ 2025թ. հունիսի 10-ին Բեռլինի Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցավ արարողություն, որի ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, Ն.Գ. Վիկտոր Ենգիբարյանը Բեռլինի ներկայացուցիչների պալատի անդամ պրոֆ․ դր․ Մարտին Պետցոլդին հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության Պատվո...
2025թ․ մայիսի 13-ին, երեքշաբթի օրը, Ռումինիայի ժամանակավոր նախագահ Իլիե Բոլոժանը ստորագրել է պարգևատրման հրամանագրեր՝ գիտության և մշակույթի բնագավառներում ռումինական պետությանը ցուցաբերած նշանակալի ծառայությունների համար։ Ի նշան գնահատանքի՝ գրականության բնագավառում ունեցած ներդրման համար լրագրող և թարգմանիչ տիկին Մադլենա Գարագաշյանը պարգևատրվել է «Մշակութային վաստակ» շքանշանով՝ կավալերի կոչումով։ Այս պարգևները վկայում են...
