Անի Զալինյանը՝ Նիդերլանդների խորհրդարանի առաջին հայազգի պատգամավոր

  • 30.10.2025
  • 0
  • 639 Views

Նիդերլանդների խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Անի Զալինյանը ստացել է պատգամավորական մանդատ՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին հայազգի ներկայացուցիչը Tweede Kamer-ում (Նիդերլանդների խորհրդարանում)։ Այս մասին ՕՐԵՐ-ին տեղեկացնում է մեր գործընկեր «Նիդերլանդական օրագիրը»։

Այս նշանակալի առիթով Անի Զալինյանին շնորհավորանքներ են հղել «Աբովյան» մշակութային միությունը, ինչպես նաև մի շարք հայկական կազմակերպություններ և անհատներ։ Նիդերլանդական Օրագրի խմբագրությունը(Նիդերլանդական օրագիրը) ևս միանում է շնորհավորանքներին՝ մաղթելով Անիին հաջողություն պետականաշինության և հանրային ծառայության պատասխանատու գործում։

Անի Զալինյանը առաջադրվել էր GroenLinks-PvdA դաշինքի կողմից։ Նրա ընտրվելը խորհրդանշում է ազգային բազմազանության և ներգրավվածության կարևոր առաջընթաց Նիդերլանդական քաղաքական դաշտում։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Նիդերլանդներում կայացան երեկ՝ հոկտեմբերի 29-ին։

«ՕՐԵՐ» եվրոպական ամսագիրը նույնպես շնորհավորում է Անի Զալինյանին եւ մաղթում, որ նրա օրինակը վարակիչ լինի եվրոպական այլ երկրների հայ երիտասարդների համար։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում