Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում օգոստոսի 6-ին բեմ կբարձրանա Ջ. Պուչինիի վերջին գլուխգործոցը` Տուրանդոտ օպերան՝ նշանավոր սոպրանո, Հայաստանի վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանի գլխավոր դերակատարմամբ: Հայաստանյան և աշխարհի նշանավոր բեմերի հանդիսատեսի հիշողություններում անջնջելի են երգչուհու...
Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում օգոստոսի 6-ին բեմ կբարձրանա Ջ. Պուչինիի վերջին գլուխգործոցը` Տուրանդոտ օպերան՝ նշանավոր սոպրանո, Հայաստանի վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանի գլխավոր դերակատարմամբ: Հայաստանյան և աշխարհի նշանավոր բեմերի հանդիսատեսի հիշողություններում անջնջելի են երգչուհու անզուգական երգեցողությունը, փայլուն խաղն ու առինքնող և անմոռանալի կերպարները: Այս բեմելը առանձնահտուկ է, քանի որ...
56 տարեկան հասակում Լոնդոնում կյանքից հեռացել է իռլանդացի երգչուհի Շինեդ Օ’Քոնորը։ Չնայած նրա մահվան պատճառների մասին հստակ տեղեկություն չկա, սակայն վերջին տարիներին նա հոգեկան խնդիրներ է ունեցել։ Երգչուհու մահվան մասին հայտնել է նրա ընտանիքը։ Այս մասին հայտնում է Հանրային ռադիոն։ Հռչակավոր կատարողը թողարկել է 10 ալբոմ, նրա Nothing Compares...
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առիթով Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ազդարարում է Khachaturian 120 առցանց ձայնասփյուռի հեռարձակման մեկնարկը։ Հոբելյանական ողջ տարվա ընթացքում մեծն կոմպոզիտորի ստեղծագործությունները հնարավոր կլինի ունկնդրել առցանց ձևաչափով, 24/7 ամենամեծ լսարանն ունեցող ռադիոկայանների և երաժշտական ձայնադարանների միջոցով. Շուրջօրյա հեռարձակումը հասանելի է...
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում hուլիսի 14-16-ը կայացել է «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթը, որտեղ այս տարի մասնակցում էր 15 երկիր։ Հեղինակավոր այս մրցույթում Հայաստանը ներկայացրել է երգչուհի Մաշա Մնջոյանը, ով մրցութային երկու օրերին իր կատարողականությամբ ու բեմական կեցվածքով փայլել է հեղինակավոր...
Սանկտ Պետերբուրգում անցկացվող Ելենա Օբրազցովայի անվան երիտասարդ օպերային երգիչների 14֊րդ միջազգային մրցույթում մեր շնորհալի հայրենակից, բարիտոն Ակսել Դավեյանն արժանացել է Առաջին մրցանակին։ Մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած 383 դիմորդներից ընտրվել են եւ մասնակցել 49 երգիչ։ Առաջին փուլն անցկացվել է առցանց տեսաձայնագրություններով։ Երկրորդ և երրորդ փուլերը տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգում՝...
Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը, որով եզրափակվեց Սբ․ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-երորդ տարելիցին նվիրված, ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող փարիզյան միջոցառումների շարքը: Ծրագրում ընդգրկված էին հայկական եւ բյուզանդական շարականներ, կոմիտասյան հոգեւոր եւ աշխարհիկ մշակումներ, ինչպես նաեւ ժամանակակից հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների խմբերգեր (մենակատարներ՝ Արամո...
Հուլիսի 1-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» լիամետրաժ փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել է համապրոդյուսեր, Օհան Դուրյանի մտերիմ բարեկամ, բժիշկ Վահան Վարդապետյանը, ով նույնպես մասնակցել է ֆիլմի ստեղծման աշխատանքներին։ Ֆիլմում փորձ է արվել համադրել և ի...
Լիտվահայ օպերային հայտնի երգչուհի, սոպրանո Հասմիկ Գրիգորյանն արժանացել է «Opus Klassik» մրցանակին՝ որպես «Դիսոնանս» ալբոմի լավագույն մենակատար, հայտնում են opusklassik.de.-ն եւ www.lrt.lt։ Տարվա գործիքավորող մրցանակին է արժանացել նաև ակորդեոնահար Մարտինաս Լևիչիսը։ Այս մրցանակը համարվում է եվրոպական դասական երաժշտության ամենակարևոր և հեղինակավոր մրցանակներից մեկը։ «Դիսոնանս» ալբոմը Հ.Գրիգորյանի առաջին ստուդիական ալբոմն...
Երեկ՝ հունիսի 26-ին Չեխիայի մայրաքաղաքի ամենանշանավոր համերգային դահլիճում՝ Ռուդոլֆինումի Դվորժակի անվան սյունազարդ համերգասրահում հայ-չեխական մշակութային տոն էր։ Պլասիդո Դոմինգոյի ՕՊԵՐԱԼԻԱ համաշխարհային մրցույթի 2022-ի Առաջին մրցանակակիր եւ Մոնյուշկոյի անվան լեհական միջազգային մրցույթի Գրան Պրի մրցանակի դափնեկիր Ջուլիանա Գրիգորյանը փայլեց իր տաղանդի ողջ հմայքով։ Երաժշտական տաղանդների բարեկամների չեխական միության հրավերով նա...
Հարգելի պրահայաբնակ հայեր, ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 26-ին ժամը 19.30-ին Պրահայի Ռուդոլֆինում համերգասրահում ելույթ կունենա Պլասիդո Դոմինգոյի Օպերալիա միջազգային մրցույթի Առաջին մրցանակակիր, սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Նա արդեն իսկ աշխատանքի հրավեր է ստացել Միլանի Լա Սկալա օպերային թատրոնից եւ այնտեղ հանդես է գալիս նոր դերակատարումներով։ Պրահայի համերգին Ջուլիանայի հետ...
