Այն արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, որոնք այս օրերին ճկվեցին ապազգային իշխանությունների ճնշումների և սեփական մաշկը կոմպրոմատներից փրկելու վախի ներքո, կատարեցին հոգևոր կապիտուլյացիա։ Եվ մենք անվանում ենք դա մեկ անունով՝ դավաճանություն։ Այո՛, սա դավաճանություն է: Դավաճանություն՝...
Այն արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, որոնք այս օրերին ճկվեցին ապազգային իշխանությունների ճնշումների և սեփական մաշկը կոմպրոմատներից փրկելու վախի ներքո, կատարեցին հոգևոր կապիտուլյացիա։ Եվ մենք անվանում ենք դա մեկ անունով՝ դավաճանություն։ Այո՛, սա դավաճանություն է: Դավաճանություն՝ ոչ միայն եկեղեցուն, այլև հավատացյալ ժողովրդին, ով տարիներով մտնում էր այդ հոգևորականների ծառայության հովանիի տակ...
«Եղբայրնե՛ր, հորդորում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբանվեք, և ձեր մեջ պառակտումներ չլինեն, այլ հաստատվեք նույն մտքով և նույն համոզմունքով» (Ա Կորնթ. Ա 10) Մտահոգ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ և եկեղեցու ներսում ծավալվող իրադարձություններով՝ վերահաստատում ենք մեր ուխտը՝ հավատարիմ մնալով ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրությանը...
Տեղի է ունեցել «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Գյումրու դարբնության ավանդույթ» թեմային նվիրված մեկ նամականիշի մարման պաշտոնական արարողությանը: Միջոցառումն իրականացվել է «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005 թվականի կոնվենցիայի 20-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկներ» երևանյան միջազգային համաժողովի շրջանակում: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ...
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի 28-ին երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Հայաստանի Գյումրի քաղաքում: Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը: https://www.mfa.am/…/2025/11/28/Armenia_Turkiye/13642
2025թ. նոյեմբերի 28-ին Ադրբեջանի Հանրապետության Գաբալա քաղաքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 12-րդ...
Նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով, որի իրավազոր նիստը հնարավոր չեղավ գումարել Տ․ Նավասարդ արք․ Կճոյանի, Տ․ Աբրահամ արք․ Մկրտչյանի, Տ․ Վազգեն արք․ Միրզախանյանի, Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի, Տ․ Գևորգ եպս․ Սարոյանի բացակայության պատճառով։...
Բարի, 28 նոյեմբեր 2025 – Խորը ցավով, Հայաստանի Հանրապետության Պատվավոր Հյուպատոսությունը Բարիում հայտարարում է, որ երեկ վախճանվեց տիկին Արաքսի Լիլոսյանը, ապուլիական մայրաքաղաքի հայ համայնքի համար արտակարգ նշանակություն ունեցող անձնավորություն։ Ծնված լինելով Բարիում 93 տարի առաջ պատմական «Նոր Արաքս» գյուղում, տիկին Արաքսը Պուլգիայի հայ համայնքի ամենատարեց անդամն էր և նրա...
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն երկօրյա աշխատանքային այցով Մոլդովայի Հանրապետությունում էր։ Նոյեմբերի 25-ին Գլխավոր հանձնակատարն այցելել է Քիշինև, որտեղ հանդիպումներ է ունեցել Մոլդովայի Հանրապետության գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ: Զարեհ Սինանյանը Քիշնևում հանդիպել է Մոլդովա–Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի հետ՝ խմբի նախագահ Հայկ Վարդանյանի գլխավորությամբ։ Զրույցի ընթացքում...
Երեկ WISE12-ի ընթացքում Թումոյի ծրագրավորման բաժնի ղեկավար Վահագն Փափազյանը թիմի անունից ընդունեց WISE Prize for Education-ի 1-ին մրցանակը։ Իր խոսքում նա նշեց, որ մրցանակը հավաքական խոստում է բոլոր երիտասարդ սովորողներին՝ ընդգծելով Թումոյի հանձնառությունը զորեղացնել տարբեր համայնքներում և սոցիալական հանգամանքներում գտնվող պատանիներին նորարարության ու մարդակենտրոն կրթական գործիքների միջոցով։ Վահագնը շնորհակալություն...
Ցեղասպանության ժխտումը կատարվում է բռնությունը արդարացնելու, մեղավորներին անպատժելիություն և անձեռնմխելիություն ապահովելու նպատակով, ինչը հանցագործությունը կրկնելու մեծ ռիսկեր է պարունակում։ Այս թեզերին վերաբերող հոգեբանական հարցերն են արծարծվել «Ցեղասպանության ժխտման ըմբռնումը․ դիտարկումներ 110 տարի անց» թեմայով համաժողովի ընթացքում, որ տեղի է ունեցել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Համաժողովի կայացմանն աջակցել են Օսլոյի համալսարանի...
