Սեպտեմբերի 15-22-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացվել է աստղագիտության միջազգային 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել են 20 երկրների 96 աշակերտներ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 5 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացնող Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ...
Սեպտեմբերի 15-22-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացվել է աստղագիտության միջազգային 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել են 20 երկրների 96 աշակերտներ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 5 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացնող Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը և Նարեկ Գալստյանը արժանացել են ոսկե մեդալների:...
Սեպտեմբերի 23, Երևան: Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր (MoU) ստորագրեց Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ ՀԿ-ի հետ՝ համագործակցելու 2024թ. Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի՝ WCIT2024/DigiTec-ի շրջանակներում միջազգային կրթական փորձի, նորարարությունների և առաջնորդության շուրջ փոխգործակցության նպատակով։ Հուշագիրը ստորագրեցին ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես...
76 տարեկանում կյանքին հրաժեշտ տվեց հայ փիլիսոփա, գրականագետ, մշակույթի պատմաբան և մարդաբան, ռուսախոս եւ գերմանախոս աշխարհի ամենահայտնի ժամանակակից փիլիսոփաներից մեկը՝ դոկտոր Կարեն Սվասյանը։ Կարեն Սվասյանը ծնվել էր 1948 թվականի հունվարի 2-ին Թբիլիսիում։ Նա փիլիսոփայություն, ինչպես նաև անգլերեն և ֆրանսիական բանասիրություն է սովորել Երևանի պետական համալսարանում, որտեղ գրել է իր...
ՀՀ դպրոցականները 1-ական արծաթե և բրոնզե մեդալների են արժանացել Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 1-8-ը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Օլիմպիադային մասնակցել է 96 երկրի 370 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հակոբ Այվազյանը, Ա. Շահինյանի...
Այն, ինչ սկսվեց Սեմ և Սիլվա Սիմոնյանների երազանքով, վերածվեց համաշխարհային կրթական ցանցի, որն արդեն ունի 10 միջազգային կենտրոններ, և շուտով կբացվեն նորերը: Մարի Լու և Բեկոր Փափազյանների հետ միասին նրանք պատկերացնում էին մի կրթական միջավայր, որտեղ պատանիները՝ անկախ ծագումից և հանգամանքներից, կարող են բացահայտել իրենց ներուժը և տնօրինել իրենց...
Օգոստոսի 23, Երևան: Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր ստորագրեց (MoU) «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն» hիմնադրամի (ASOF) հետ՝ համագործակցելու 2024թ. Նորարարության և Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողովի` WCIT2024/DigiTec-ի շրջանակներում կրթության և վերապատրաստման ոլորտներում։ Այս հուշագրի շրջանակներում նախատեսվում է մի շարք առանցքային ուղղություններով փոխգործակցություն, այդ թվում՝ աջակցություն ՀՀ-ում գիտության...
2023 թ․ նոյեմբերի սկզբից Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում հիմնադրվել է նոր կառույց՝ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։ Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն են՝ • հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտում հասարակության և պետության համար անկախ ու վստահելի փորձագիտական հետազոտությունների իրականացում և դրանց արդյունքների հանրահռչակում, • միջգիտակարգային պարբերական գիտաժողովների, դասընթացների, աշխատաժողովների կազմակերպում, • ...
Երևան, օգոստոսի 13, 2024 թ. – Եվրոպայում, այդ թվում՝ Հայաստանում, կարմրուկի դեպքերը շարունակում են աճել. ընդ որում` այս տարվա ընթացքում Հայաստանում գրանցված կարմրուկի դեպքերի թիվն արդեն հասել է 2023 թվականի ընթացքում գրանցված դեպքերի ընդհանուր թվին: 2023 թ.-ին Հայաստանում գրանցվել է կարմրուկի 545 դեպք, որից 382-ը երեխաների շրջանում: 2024 թ.-ի օգոստոսի 5-ի դրությամբ` Հայաստանում...
Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղաքում օգոստոսի 5-ից 11-ը անցկացված Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) Հայաստանի մասնակիցները հիանալի արդյունքներ են գրանցել՝ արժանանալով 4 ոսկե և 1 արծաթե մեդալների։ Այս մասին հայտնել է մարզիչ Կարեն Քեռյանը։ Նշենք, որ օլիմպիադային մասնակցել են աշխարհի 78 համալսարանների թիմերի 401 ուսանողներ։ Երեւանի պետական համալսարանը ներկայացնող...
Հայաստանի թիմը 4 բրոնզե մեդալ է նվաճել Քիմիայի 56-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 21-30-ը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում: Օլիմպիադային մասնակցել է 88 երկրի 327 աշակերտ. յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը։ Հայաստանի թիմի բոլոր մասնակիցներն արժանացել են բրոնզե...
