Այն, ինչ սկսվեց Սեմ և Սիլվա Սիմոնյանների երազանքով, վերածվեց համաշխարհային կրթական ցանցի, որն արդեն ունի 10 միջազգային կենտրոններ, և շուտով կբացվեն նորերը: Մարի Լու և Բեկոր Փափազյանների հետ միասին նրանք պատկերացնում էին մի կրթական միջավայր, որտեղ պատանիները՝ անկախ ծագումից և հանգամանքներից, կարող են բացահայտել իրենց ներուժը և տնօրինել իրենց ուսումնական գործընթացը: Այս տարիների ընթացքում միայն հայաստանյան Թումո կենտրոնների և տուփերի ուսանողներ են դարձել 130,000 պատանիներ:
![]() |
Թումոյի ազդեցությունը գնահատելու համար հեղինակավոր Dalberg International հետազոտական կազմակերպությունը համեմատել է պատահականորեն ընտրված Թումո ուսանողների և շրջանավարտների տվյալների բազան խստորեն ընտրված համեմատական խմբի հետ՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական ծագումը, տարիքը և սեռը:
Ըստ ուսումնասիրության՝ ավելի հավանական է, որ հարցված ուսանողների 200%-ը դպրոցում գերազանց գնահատականներ կստանան, 70%-ը համալսարանում իրենց խմբերում լավագույններից կլինեն, 50%-ը օրական ավելի քան 1 ժամ կանցկացնեն անձնական նախագծերի վրա, 350%-ը կաշխատեն տեխնոլոգիաների ոլորտում, 50%-ը կվաստակեն պետական միջին աշխատավարձի ավելի քան եռապատիկը: Ավելին՝ Թումոյի շրջանավարտների 89%-ը կարծում է, որ Թումոն օգնել է իրենց հասնել այն նպատակներին, որոնք ունեցել են Թումոյին միանալիս, իսկ ուսանողների 75%-ը կարծում է, որ Թումոն օգնել է իրենց ավելի լավ պատկերացում կազմել տեխնոլոգիայի և դիզայնի ոլորտներում կարիերաների մասին:
Թումոն ոչ միայն կրթական կենտրոն է, այլև՝ համայնք: Նրա գործունեությունը սահմաններ չի ճանաչում՝ ընդլայնվելով տարիքային սահմանափակումներից և նույնիսկ կրթության ոլորտից դուրս.2017 թվականին սկիզբ առավ 16-28 տարեկանների համար նախատեսված և արվեստի, դիզայնի, անալոգային արտադրանքի ստեղծման վրա կենտրոնացած նախագիծը՝ Թումո ստուդիաները։ Այստեղ ստեղծվում է այն ամենը, ինչը կարելի է կրել, շոշափել, համտեսել:Թվայնացման միջոցով պատմամշակութային ժառանգության պահպանման նախաձեռնության շնորհիվ այժմ Թումոն ունի ավելի քան 200 հայկական կոթողներ ներառող արխիվ: Առաջիկա տարիների ընթացքում նախատեսում ենք թվայնացնել շուրջ 500 հուշարձան: Թումո լաբերը Թումոյի տեխնոլոգիական կրթական ծրագիրն է՝ նախատեսված է ՏՏ-ով հետաքրքրվող 18-ից բարձր երիտասարդների համար:
ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտելիքների համալիր նախագիծն արդեն ստեղծման փուլում է: Այս նորարար STEM էկոհամակարգը դառնալու է մի շարք նախաձեռնությունների կենտրոն՝ ներառյալ Թումո լաբերը և 42 Երևան ծրագրավորման միջազգային դպրոցը: Երկուսն էլ արդեն գործում են Երևանում: 2024 թվականին մեկնարկեց Գյումրու շուկայի և խոհարարական դպրոցի նախագիծը, որը նոր շունչ կհաղորդի տարածաշրջանի զբոսաշրջությանն ու գաստրոնոմիային՝ տեղական մթերային շուկայի և միջազգային մակարդակի խոհարարական դպրոցի շնորհիվ:
Թումոն իր 13-րդ տարեդարձի առթիվ շնորհակալություն է հայտնում իր գործընկերներին, դոնորներին և աջակիցներին, որոնց ներդրումները կարևորագույն դեր են խաղացել կրթության ապագան կերտելու գործում:
Թումոն հանձնառու է ընդլայնել իր ցանցը՝ նպատակ ունենալով հիմնել 16 կենտրոն և 110 տուփ, որոտեղ ամեն շաբաթ 80,000 պատանիներ Հայաստանի բոլոր անկյուններից հնարավորություն կունենան նորարարական կրթություն ստանալ:
![]() |
Թումո թիմ





