Հայ ուսանողները նվաճեցին 4 ոսկե եւ 1 արծաթե մեդալներ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

  • 10.08.2024
  • 0
  • 305 Views

Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղաքում օգոստոսի 5-ից 11-ը անցկացված Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) Հայաստանի մասնակիցները հիանալի արդյունքներ են գրանցել՝ արժանանալով 4 ոսկե և 1 արծաթե մեդալների։ Այս մասին հայտնել է մարզիչ Կարեն Քեռյանը։ Նշենք, որ օլիմպիադային մասնակցել են աշխարհի 78 համալսարանների թիմերի 401 ուսանողներ։

Երեւանի պետական համալսարանը ներկայացնող Վահագն Հովհաննիսյանը, Հայկ Կարապետյանն, Արման Ֆահրադյանն ու Ռուբեն Համբարձումյանն արժանացել են ոսկե մեդալների, իսկ Համլետ Պետրոսյանն՝ արծաթե մեդալի:

Թիմային հաշվարկում Երևանի Պետական Համալսարանը գրավել է պատվավոր 8-րդ տեղը։ Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է Կարեն Քեռյանը, իսկ մարզել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գևորգյանը և Տիգրան Հակոբյանը։ Նշենք, որ օլիմպիադային տրված 10 խնդիրներից երկուսը կազմվել և առաջադրվել էին Տիգրան Հակոբյանի և Կարեն Քեռյանի կողմից։

Աղբյուր՝ (1) Facebook

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում