Վաղը, կիրակի մայիսի 18-ին Վատիկանում տեղի կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն ԺԴ (14-րդ) Պապի գահակալության մեկնարկի Սուրբ Պատարագը։ Այդ հանդիսավոր արարողությանը մասնակցելու է նաև Հայ Առաքելական եկեղեցու պատվիրակությունը հետևյալ կազմով․ Ամենայն Հայոց Կաթողիկոսություն․ Կ․Պոլսի...
Վաղը, կիրակի մայիսի 18-ին Վատիկանում տեղի կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն ԺԴ (14-րդ) Պապի գահակալության մեկնարկի Սուրբ Պատարագը։ Այդ հանդիսավոր արարողությանը մասնակցելու է նաև Հայ Առաքելական եկեղեցու պատվիրակությունը հետևյալ կազմով․ Ամենայն Հայոց Կաթողիկոսություն․ Կ․Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ Արք. Մաշալյանը, Վատիկանում Մայր Աթոռ Ս․Էջմիածնի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ...
Վարդապետ Կոմիտաս Հովնանյանը գրում է. «Սիրելի հայ եղբայներ թուրքական մամուլը իր «Լեւոն 14-րդ Պապը պարզվեց Կեսարացի է» հոդվածով , ներկայացնում է նորընծա Պապի կենսագրականը նշելով, որ վերջինս նախկին էվերեկցի ներկայումս Դևելիցի-Կեսարացի հայի՝ Սեդրակ Բարսեղյանի թոռն է։ Մեծ հայրը 1915 թվականին Էվերեկից մեկնել է Արգենտինա»։ Նոր Հռոմի պապ Լևոն XIV-ը՝ «Ռոբերտ...
Ապրիլի 26-ին առավոտյան ժամը 10-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը, որին ներկա գտնվեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հուղարկավորության արարողությանը մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում տարբեր Եկեղեցիների պետեր և ներկայացուցիչներ առիթ...
Այսօր` երկուշաբթի 21 ապրիլ 2025-ի առաւօտեան կանուխ 88-ամյա Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը Տոմուս Սանթա Մարթայի իր բնակարանին մէջ հոգին աւանդեց առ Հայր։ Լուրը ուղիղ եթերով, Տոմուս Սանթա Մարթայէն հաղորդեց Կարդինալ Ժոզէֆ Ֆարրելը` Աշխարհականներու, Ընտանիքի եւ Կեանքի վերատեսչութեան վերատեսուչը ու Հռոմի Եկեղեցւոյ «Քամերլենկոն» այսինքն Ան կարդինալը, որ Քահանայապետին մահուընէ ետքը կը...
Երուսաղեմի Հայ առաքելական պատրիարքարանը խստորեն դատապարտել է Վատիկանում անցկացված «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» միջոցառումը և այն որակել որպես կեղծ պատմագրության ակտ։ Նշենք, որ ապրիլի 10-ին «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմն (Artsakh monument watch) ահազանգել էր, որ Վատիկանի Սուրբ աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում պահին ընթանում էր «Քրիստոնեությունը...
Անդրանիկ եւ Գեւորգ Վարդանյան եղբայրները Գինեսի նոր ռեկորդ են սահմանել դանակներով տպավորիչ հնարքների շնորհիվ։ Նրանց վարպետությունն ու ճշգրտությունը հիացրել է հանդիսատեսին ու փորձագետներին՝ դարձնելով նրանց պաշտոնական ռեկորդակիր։ Ռեկորդը սահմանվել է 2025 թվականի ապրիլի 6-ին Միլանում կայացած շոուի ընթացքում։ Եղբայրները նախկինում ապշեցնում էին հազարավոր հեռուստադիտողների այս հնարքով տաղանդների միջազգային շոուներում,...
Ապրիլի 10-ին, երբ պատրաստում էի ՕՐԵՐ ամսագրի հատուկ համարը՝ նվիրված հայերի ու Վատիկանի հարաբերություններին, պատմական կապերին, երեւելի հայ կարդինալներին, Վատիկանում աշխատող հայերին, պայթեց օրվա լուրը։ Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Ադրբեջանի դեսպանության հովանավորությամբ բացվեց «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ պատմական խեղաթյուրումների գիտաժողովը։ Այն, որ Ադրբեջանը տարիներ շարունակ դոլարային...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը։ Սույն թվականի ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի...
Այսօր «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմը մի ահազանգ էր տարածել, ըստ որի Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը։ «Մինչև այսօր հայագիտական որևէ կազմակերպություն տեղյակ չի եղել այս գիտաժողովի մասին։ Կազմվել, հավաքագրվել են տասնյակ մասնագետներ տարբեր երկրներից (Թուրքիայից, Ղազախստանից,...
Ապրիլի 6-ին Իտալիայի Տրևինյանո Ռոմանո քաղաքի քաղաքապետարանի շենքում անցկացվեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված երեկո: Ելույթներով հանդես եկան Տրևինյանո Ռոմանոյի քաղաքապետ Կլաուդիա Մաչուկկին, քաղաքապետի տեղակալ Լուկա Գալլոնին և դեսպանության խորհրդական Մարիետա Ստեփանյանը, ով շնորհակալություն հայտնեց Տրևինյանո Ռոմանո քաղաքի կողմից վերջերս Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունելու և Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված...
