Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել է Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների հետ (քաղաքական, տնտեսական, համայնքային, մարզամշակութային, գիտակրթական և այլն)։ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուպաշը,...
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել է Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների հետ (քաղաքական, տնտեսական, համայնքային, մարզամշակութային, գիտակրթական և այլն)։ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուպաշը, ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը դիմել է Ֆրանսիայի նախագահին․ «Պարոն նախագահ, Արցախի շրջափակման և ադրբեջանական ագրեսիայի դեմ Ձեզնից...
Համաժողովի մասնակից, միջազգային հանրային օրենքների մասնագետ, ֆրանսահայ փաստաբան Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայանի հետ զրուցել է ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր -Ինչպե՞ս եք գնահատում «Ապագա Հայկականի» գաղափարը, և այս նախագիծն ինչքանո՞վ կարող է բացահայտել մեր ազգային տեսլականը։ – Նախ, առաջին անգամ է փորձ արվում նման հավաք անցկացնել, որը նոր հույս կարող է...
Ապրիլի 5-ից մայիսի 8-ը Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ֆրանսիայի մայրաքաղաքի սրտում՝ քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Սեն-Ժակ աշտարակի պարիսպների վրա ներկայացվեց ֆրանսիահայ լուսանկարիչ և ռեժիսոր Ալեքսի Պազումյանի «Սև Այգի» (Le jardin noir) խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի ընթացքում բազմահազար փարիզաբնակների և զբոսաշրջիկների ուշադրությանը ներկայացվեց հեղինակի կողմից 2016 թվականից ի վեր, այդ թվում...
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում ապրիլի 30-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց Փարիզի մերձակա Իսի-Լե-Մուլինո (Issy-les-Moulineaux) քաղաքում Հայ-ֆրանսիական բարեկամության հուշակոթողի առջև տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի արարողությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի դեսպանությունը։ Միջոցառմանը ներկա էին Իսի-Լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Օ-դը-Սեն դեպարտամենտից...
Ապրիլի 28-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը. ստորև՝ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի հայտարարությունը մամուլի համար և պատասխանները լրագրողների հարցերին: «Բարև Ձեզ: Հարգելի՛ տիկին նախարար,...
Լաչինի միջանցքին մէջ ատրպէյճանական անցակէտեր տեղադրելով՝ Պաքու կ՛ապահովէ իր ինքնիշխան իրաւունքը եւ երկրի տարածքային ամբողջականութիւնը: 27 Ապրիլին, ըստ »Ազատութեան«, այս յայտարարութիւնը կատարեցին Ատրպէյճանի իշխանութիւնները Ֆրանսայի արտաքին գործոց նախարար Քաթրին Քալոնայի հետ հանդիպումներուն ընթացքին: Վերջինս աւելի կանուխ յայտարարած էր, որ ինք Պաքու կ՛երթայ՝ Ալիեւի վարչակազմին հետ քննարկելու Լաչինի ապաշրջափակման հարցը:...
Ապրիլի 24-ին Փարիզի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հայր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի նախագահությամբ, Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա առիթով մատուցվեց Սուրբ պատարագ։ Պատարագին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, դեսպանության անձնակազմը, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ...
Ապրիլի 21-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց փարիզամերձ Առնուվիլ (Arnouville) քաղաքում կազմակերպված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը, որը տեղի ունեցավ քաղաքի բանուկ հատվածներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի և Հայոց ցեղասպանության զոհ դարձած, վերապրած և Հայոց ցեղասպանության հիշողությունը սերունդներին փոխանցած հայ կանանց հիշատակը հավերժացնող հուշատախտակի առջև։...
ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ներկայությամբ, Ֆրանսիան կրկին կոչ արեց անհապաղ և անվերապահորեն վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը՝ հարգելով տեղի բնակչության իրավունքները: Այս մասին հայտնել են ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությունից: «Ֆրանսիան վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 13-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը մեկնարկել է Հայաստանի ԱԺ նախագահի եւ Ֆրանսիայի ԱԺ նախագահի առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Յաել Բրաուն-Պիվեն Ֆրանսիայի Ազգային ժողովի առաջին նախագահն...
