Հայաստան ժամանած Իտալիայի խորհրդարանի պատվիրակությունը մայիսի 18-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանի եւ խմբի անդամների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի...
Հայաստան ժամանած Իտալիայի խորհրդարանի պատվիրակությունը մայիսի 18-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանի եւ խմբի անդամների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային...
Հայաստան ժամանած Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկան եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներն Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի եւ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ մայիսի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնւմ են Հայաստանի Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։ Չեխ եւ հայ օրենսդիրները ծաղիկներ են...
Մայիսի 13-ին Կիպրոսում անցկացվել է «Կիպրոս Պոնտոս Հայաստան. Այլևս երբե’ք որևէ ցեղասպանության» խորագրով միջոցառում՝ նվիրված հայերի և հույների ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Միջոցառումը կազմակերպվել էր Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում ներկայացված Ազգային ժողովրդական ճակատ կուսակցության կողմից: Այս մասին հայտնում են Հայաստանի դեսպանությունից։ Միջոցառմանը նախորդել է լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված վերոհիշյալ ցեղասպանություններին: Լուսանկարների ցուցահանդեսին...
Առաջին անգամ լինելով Իսրայելում՝ մասնակցելու Սուրբ Հարության տոնին իբրեւ ուխտավոր եւ նաեւ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի միջոցառումներին, որոնք անցկացվեցին Երուսաղեմում եւ Պետախ Տիկվա քաղաքում, ականատեսը եղանք իսարայելահայության փոքրաթիվ, բայց նվիրյալ համայնքի գործունեությանը։ Ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության Երուսաղեմի միացյալ հանձնախմբի կազմակերպությամբ, որի աշխատանքները համակարգում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Կորյուն...
Բրիտանական հայտնի The Times պարբերականը ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, Red Box խորագրի ներքո այսօր ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետը: Խոսելով Հայոց ցեղասպանության դասերի մասին՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Մենք չենք կարող արժանահավատորեն դատապարտել 21-րդ դարի վայրագությունները, եթե հրաժարվենք ընդունել 20-րդ...
Ինչպես ՕՐԵՐ_ին հայտնեց «Հիշելով Ցեղասպանությունը» նախաձեռնության ներկայացուցիչ Իլիաս Գեւորգ Հացպանյան Ույարը, երեկ առավոտյան ժամը 10-ին Քյոլնի քաղաքապետարանի աշխատակիցները ժամանել են «Այս ցավը ազդում է բոլորիս վրա» հուշարձանի մոտ եւ քաղաքապետ Ռեկերի անունից տեղեկացրել են, որ հուշարձանը պետք է տարհանվի եւ ապամոտաժել են։ Իլիասի ասելով, իրենց պահանջն է, որպեսզի այդ...
Գերմանական դատարանի որոշման համաձայն, Հայոց ցեղասպանութեան նուիրուած Քէօլն քաղաքի յուշարձանը առայժմ կը մնայ կանգուն: Ռայն գետի ափի վրայի յուշաարձանը առայժմ պիտի չի փլծուի, որուն վրայ կարելի է կարդալ Թուրքերէն, Գերմաներէն, Հայերէն, Անգլերէն գրութիւն մը ուրտեղ կը նշուի ցեղասպանութեան զոհերու եւ մեղաւորներու անունները։ Սարգիս Ադամ Գերմանիա
Ապրիլի 27-ին Աթենքում, Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպության (EPLO) միջոցառումների սրահում Հունաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց հատուկ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին, որին ներկա էին Հունաստանի ԱԳՆ և Աթենքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, գիտնականներ, ուսանողներ, ՀՀ դեսպանության և հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման գլխավոր բանախոսն էր Արա Սարաֆյանը` Լոնդոնի...
Չեխիայում ՀՀ դեսպանության ու Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու համագործակցությամբ և Չեխիայում հայ համայնքի մասնակցությամբ, ապրիլի 22-24-ը Չեխիայի Յիհլավա, Բռնո և Պրահա քաղաքներում անցկացվեցին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում են Պրահայում ՀՀ դեսպանությունից։ Ապրիլի 22-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի Հայ...
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայ աշակերտներու պարբերական այցելութիւնները Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիրը եւ անոնց ուսուցիչներուն հետ քննարկումները վերջին տարիներուն ստիպած են Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի մասնագէտներուն եւ կրթութեան ոլորտի պատասխանատուներուն գալու այն եզրակացութեան, որ իսկապէս հարց կայ Հայոց Ցեղասպանութեան թեման դասաւանդելու առնչութեամբ: Ըստ «Արմէնփրէս»ի՝ ասկէ մեկնած, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկին մէջ տեղի ունեցաւ «Հայոց...
