«Եվրատեսիլում» հաղթեց Ուկրաինայի խումբը` «Kalush Orchestr»ը

  • 15.05.2022
  • 0
  • 1165 Views

Մայիսի 14-ի ուշ երեկոյան իտալական Թուրինի «PalaOlimpico» դահլճում ավարտվեց «Եվրատեսիլ» միջազգային մրցույթը։ Ինչպես եւ սպասվում էր Եվրատեսիլում հաղթեց Ուկրաինայի «Kalush Orchestr»ը խւմբը՝ կատարելով «Ստեֆանիա» երգը եւ վաստակելով 631 միավոր։ Երկրորդ եւ երրորդ տեղերը կիսեցին Մեծ Բրիտանիան եւ Իսպանիան՝ 466 եւ 459 միավորներով։ Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը 61 միավորով 20-րդ տեղում է։ Էստոնիան ներկայացնող հայազգի Ստեֆան Հայրապետյաը գրավեց 13-րդ տեղը։

Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Հայաստանը ստացավ 21 միավոր: Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը մրցույթին մասնակցում էր SNAP երգով: Նրա բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը:

Ըստ էության Ուկրաինային ընտրեցին Եվրոպայում ապաստանած ուկրաինացի փախստականները։ Մինչդեռ 40 երկրների ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում առաջատարը Միացյալ Թագավորությունն էր` Սեմ Ռիդերը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում