Կյանքից հեռացել է իռլանդացի երգչուհի Շինեդ Օ’Քոնորը

  • 27.07.2023
  • 0
  • 646 Views

56 տարեկան հասակում Լոնդոնում կյանքից հեռացել է իռլանդացի երգչուհի Շինեդ Օ’Քոնորը։

Չնայած նրա մահվան պատճառների մասին հստակ տեղեկություն չկա, սակայն վերջին տարիներին նա հոգեկան խնդիրներ է ունեցել։ Երգչուհու մահվան մասին հայտնել է նրա ընտանիքը։ Այս մասին հայտնում է Հանրային ռադիոն։

Հռչակավոր կատարողը թողարկել է 10 ալբոմ, նրա Nothing Compares 2 U երգը 1990 թվականին ճանաչվել է աշխարհի թիվ մեկ սինգլը Billboard Music Awards-ի կողմից։

Այս երգի շնորհիվ 1991 թվականին Օ’Քոնորը Rolling Stone ամսագրի կողմից ճանաչվել է տարվա լավագույն արտիստ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում