Եթե փաստաթուղթը ստորագրվի՝ Արցախն իր 120 հազար բնակչությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ․ Վարդան Օսկանյան (Տեսանյութ)

  • 22.07.2023
  • 0
  • 607 Views

Փաշինյանը հստակ ասում է, ընդունում է՝ Արցախն Ադրբեջանի մաս է և այդպես էլ լինելու է, ու դրա դիմաց որևէ պահանջ չկա, այդ մասին ասում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում։

Օսկանյանի խոսքով, Փաշինյանի քաղաքականությունը տանելու է նրան, որ եթե փաստաթուղթը ստորագրվի՝ Արցախն իր 120 հազար բնակչությամբ ամբողջությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ։

«Այն թեզը, որ Բաքուն և Ստեփանակերտը երկխոսելու են, ձևականություն է, ժողովրդի աչքին թոզ փչել է», – կարծում է նա։

«Եթե այդ պայմանագիրթ ստորագրվի, Հայաստանում սկսվելու խւրը անկայունության շրջան»,-ասում նախկին արտգործնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Facebook

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում