«Գարեջրի Օրեր 2026». քրաֆթ գարեջրի որս, Սթեյնհոլդինգ, խաղեր եվ ամառային ամենափրփրուն տրամադրությունը՝ Երևանի սրտում

  • 12.07.2026
  • 0
  • 28 Views

Երևան, Հայաստան – Հուլիսի 17-ին, 18-ին և 19-ին Երևանի Զաքյան փողոցում կանցկացվի հոբելյանական՝ 5-րդ «Գարեջրի Օրեր» փառատոնը։ Այս տարվա գլխավոր առանցքում քրաֆթ գարեջրի բացահայտումն է, ակտիվ խաղային փորձառությունը, հայտնի Սթեյնհոլդինգ մրցույթը, տեղական եվ միջազգային գարեջրերի բազմազանությունը, համեղ խորտիկները եվ Քսենոփոնի հետ լուսանկարվելու բացառիկ հնարավորությունը։

Այս տարի «Գարեջրի Օրեր 2026»-ը այցելուներին հրավիրում է մասնակցելու Craft Beer Quest-ին՝ քրաֆթ գարեջրի որսի, որի նպատակն է բացահայտել հայկական գարեջրագործության նորույթները, փոքր արտադրողների ձեռագիրը, հետաքրքիր համերը և սահմանափակ թողարկումները։ Փառատոնի մասնակիցները կշրջեն գարեջրագործների տաղավարներով, կհամտեսեն տարբեր գարեջրեր, իրենց հրահանգչի գրքույկում կհավաքեն կնիքներ և կմասնակցեն նվերների խաղարկություններին։ Որքան շատ բացահայտում, այնքան շատ կնիք, և որքան շատ կնիք, այնքան մեծ հնարավորություն՝ շահելու փառատոնի գործընկերների տրամադրած նվերները։

Փառատոնի ամենասպասված պահերից մեկը կլինի Սթեյնհոլդինգ մրցույթը՝ գլխավոր բեմից անցկացվող գարեջրի ամենահայտնի և ամենադիտարժան մրցույթներից մեկը։ Մասնակիցները պետք է հնարավորինս երկար ուղիղ ձեռքերով պահեն ծանր գավաթները՝ փորձելով իրենց ուժը, դիմացկունությունը, հավասարակշռությունն ու կամքը։ Մրցույթի հաղթողներին սպասվում են արժեքավոր նվերներ գործընկեր ընկերությունների կողմից։

Երեք օրերի ընթացքում փառատոնի տարածքում կգործեն նաև խաղերի տաղավարներ, որոնք կապահովեն անընդհատ ակտիվություն, մրցակցային տրամադրություն և լավ ժամանց։ Այցելուները կկարողանան մասնակցել ավելի քան 10 ժամանցային, սպորտային և ինտելեկտուալ խաղերի, այդ թվում՝ Բիր Պոնգ, սեղանի ֆուտբոլ, մինի բասկետբոլ, դարց, Սուբսոկկեր և այլ ակտիվություններ։ Յուրաքանչյուր խաղից հետո Հրահանգչի գրքույկում կդրվի համապատասխան կնիք, իսկ հավաքված կնիքները կմեծացնեն նվերներ շահելու հնարավորությունը։ Փառատոնի խաղերի հաղթողների համար նախատեսվում է խաղարկել շուրջ 3000 նվեր։

Այս ամբողջ փորձառությունը կհամեմվի տեղական և միջազգային լավագույն գարեջրերով, ինչպես նաև գարեջրի հետ համադրվող համեղ խորտիկներով։ Փառատոնի գարեջրի և սննդի տաղավարներում ներկայացված կլինեն դասական և քրաֆթ գարեջրատեսակներ, հայկական արտադրողների նորույթներ, ներմուծված գարեջրեր, ինչպես նաև հայկական, եվրոպական և արևելյան խոհանոցների ուտեստներ։

Փառատոնի առանձնահատուկ կերպարներից մեկը կլինի Քսենոփոնը։ Դեռևս Ք.ա. 5-րդ դարում հույն պատմիչ Քսենոփոնը, անցնելով Հայկական լեռնաշխարհի տարածքով, իր «Անաբասիս» աշխատության մեջ նկարագրել է գարուց պատրաստված խմիչք, որը համարվում է հայկական հողում գարեջրի մասին ամենահին գրավոր հիշատակումներից մեկը։ Հուլիսի 17-19-ը այցելուները կկարողանան հանդիպել ամենաիրական մերօրյա Քսենոփոնին, լուսանկարվել նրա հետ և փառատոնի միջավայրում զգալ գարեջրագործության պատմական շունչը։

Փառատոնի բեմից երեք օրերի ընթացքում կանցկացվի նաև գլխավոր խաղարկություն՝ ավելի քան 200 արժեքավոր նվերներով։ Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ «Գարեջրի համտեսման փաթեթում» ներառված խաղարկության կտրոնը։

Փառատոնի մուտքն ազատ է։ Համտեսներին, Craft Beer Quest-ին, խաղերին և գլխավոր խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել «Գարեջրի համտեսման փաթեթ»։

2021 թվականից անցկացվող «Գարեջրի Օրեր» փառատոնը դարձել է ամառային Երևանի ամենասպասված իրադարձություններից մեկը։ 2025 թվականին փառատոնը երեք օրերի ընթացքում ունեցել է շուրջ 50,000 այցելու, որոնց մոտ 30%-ը զբոսաշրջիկներ էին։ 2026 թվականին փառատոնը վերադառնում է հոբելյանական ձևաչափով՝ ավելի լայն մասնակցությամբ, նոր խաղերը և քրաֆթ գարեջրի բացահայտման հատուկ ծրագրով։

Հիմնական տեղեկատվություն

Իրադարձություն՝ «Գարեջրի Օրեր 2026»
Օրեր՝ հուլիսի 17, 18, 19
Ժամեր՝ 16:00–22:30
Վայր՝ Երևան, Զաքյան փողոց
Հատված՝ Զաքյան–Գրիգոր Լուսավորիչ և Զաքյան–Խորենացի
Մուտք՝ ազատ
Հիմնական ակտիվություններ՝ Craft Beer Quest, Սթեյնհոլդինգ մրցույթ, խաղերի տաղավարներ, գարեջրի և սննդի տաղավարներ, Քսենոփոնի կերպար, երաժշտական ծրագիր, նվերների խաղարկություն

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում