Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է ԱՄՆ-ում անցկացված «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող:
Դասական շախմատում Զավենը 5 հնարավորից վաստակել է 4.5 միավոր, իսկ կայծակնային շախմատի մրցաշարում՝ 8 հնարավորից 8 միավոր:
Շնորհավորում ենք Զավենին և մաղթում նոր հաջողություններ:
Հիշեցնենք, Զավենը հաղթել է 2005 թվականի Եվրոպայի մինչև 16 տարեկանների շախմատի առաջնությունում և 2006 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում: Վերջին հաղթանակը նրան ավտոմատ կերպով շնորհել է գրոսմայստերի (ԳՄ) կոչում: 2010 թվականի նոյեմբերին նա հաղթել է Ռուսաստանի գավաթի եզրափակչում՝ եզրափակչի երկրորդ խաղում հաղթելով Արտյոմ Տիմոֆեևին: 2012 թվականի հունվարին նա երկրորդն է եղել Հայաստանի «Շախմատ 960» առաջնությունում: 2012 թվականի դեկտեմբերին նա Գրոնինգենի շախմատի փառատոնում կիսել է առաջին տեղը Ալեքսանդր Կովչանի և Սիպկե Էռնստի հետ: 2016 թվականին Անդրիասյանը հաղթել է Հայաստանի շախմատի առաջնությունում:
orer.eu



