Բելառուսաբնակ երգչուհի Գոհար Հակոբյանը հանդես կգա մենահամերգով

  • 19.05.2026
  • 0
  • 6 Views

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգով հանդես կգա միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո Գոհար Հակոբյանը (Բելառուս)։ Համերգը տեղի կունենա մայիսի 21-ին, ժամը 19:00:

Կոնցերտմայստեր՝ դաշնակահար, Ալ․ Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյան։

Համերգին կհնչեն Ջ. Ռոսինիի, Ջ. Վերդիի, Ջ. Պուչինիի, Գ. Դոնիցետիի, Շ. Գունոյի, Կոմիտասի, Պ. Ի. Չայկովսկու, Ս. Ռախմանինովի և այլոց ստեղծագործությունները։

Նշենք, որ Գոհար Հակոբյանն ակտիվ համերգային գործունեություն է ծավալում Բելառուսում։ Արտիստն իր բոլոր համերգներին պարտադիր ներկայացնում է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում