Բողոքի ակցիաներ Երեւանում. ազատել պատանդներին, կանգնեցնել Արցախում մշակութային ժառանգության ոչնչացումը

  • 05.05.2026
  • 0
  • 74 Views

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ֆոնին, որը տեղի էր ունենում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, քաղաքացիները վաղ առավոտից անց են կացրել ակցիաներ, որոնց նպատակն էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանում առկա խնդիրներին՝ քաղաքական բանտարկյալների առկայությանը, դատական համակարգի նկատմամբ վերահսկողությանը, ոստիկանական բռնություններին, խոսքի ազատության սահմանափակումներին, եկեղեցու նկատմամբ ճնշումներին, ինչպես նաև օկուպացված Արցախում շարունակվող հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացմանը, արցախցիների իրավունքների ոտնահարմանը և Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու բանտարկյալների ազատ արձակմանը։

Հատուկ շեշտադրում էր արված նաև Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական օկուպացիայի, Միջազգային հանրության կողմից կիրառվող երկակի ստանդարտների և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա։

Ակցիային մասնակցում էին նաև Արցախյան 2020 թվականի 44-օրյա և 2023 թվականի 1-օրյա պատերազմներում անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները, որոնք պահանջում էին պարզել իրենց որդիների ճակատագրերը։

Ադրբեջանի կողմից «հակահաբեկչական» կոչված, սակայն իրականում էթնիկ զտման գործողության և արցախցիների բռնի տեղահանության հետևանքով Արցախում մնացել են սեպտեմբերի 19–20-ին տեղի ունեցած պատերազմի զոհվածների շիրիմները։ Նրանց հարազատները պահանջում են ապահովել անվտանգ արտաշիրիմում և տեղափոխում Հայաստանի Հանրապետություն։

#StandFirDemocracy#EPC2026#EPCYerevan#HumanRights

Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը հրապարակել է նաեւ լուսանկարներ այդ ակցիաներից։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում