Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա

  • 05.05.2026
  • 0
  • 80 Views

Այն փաստը, որ Հայաստանը հյուրընկալում է գագաթնաժողովը, այն փաստը, որ բոլորս այսօր այստեղ ենք, բավականին հստակ ցուցանում է Հայաստանի աշխարհագրաքաղաքական ուղղության ճանապահը: Հայաստանն ու ԵՄ-ն միասին են այդ ճանապարհին: Հենց այդ պատճառով վաղը մենք կանցկացնենք առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը: Այդ մասին Նիկոլ Փաշինյանի և Իռլանդիայի վարչապետ Միհել Մարտինի հետ հայտարարությունների ժամին ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:

«Այսօր ԵՔՀ գագաթնաժողովը, իսկապես, պատմական էր: Առաջին անգամ ԵՔՀ-ն հանդիպել է Հարավային Կովկասում, և այսօր այս գագաթնաժողովին տեսաձայնային կապով մասնակցել է նաև նախագահ Ալիևը:

Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում, որը բերել են խիզախ որոշումները և անխոնջ դիվանագիտական ջանքերը: Սա պատմական իրադարձություն է մի աշխարհում, որտեղ էսկալացիաները և պատերազմը կարծես թե գերակայում են: Անհրաժեշտ է տոնել այս հնարավորությունը»,- ասաց նա:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում