Երուսաղեմում պատվում են հրեաների կյանքը փրկած հայերին.«Ազգ»

  • 18.04.2026
  • 0
  • 159 Views

Ողջակիզման հիշատակի օրը Երուսաղեմում բացված բացառիկ ցուցահանդեսի մասին է գրում սաղեմահայ Նիկոլ Ջանսըզյանը (Nicole Jansezian) ապրիլի 15-ին ALL ISRAEL NEWS լրատվականում: Ծավալուն հոդվածը պատմում է Յադ Վաշեմում ճանաչված՝ «Ազգերի արդարներ» կոչմանն արժանացած 24 հայերի մասին, որ Հայոց ցեղասպանության վերապրող լինելով, անձնվիրաբար փրկել են հրեաներին Ողջակիզման արհավիրքից՝ փաստելով, որ հալածյալ ժողովուրդների պատմությունը նման է իրար: 2 խոսուն օրինակ՝ Արա Երեցյանը Հունգարիայում փրկել է 400 հրեայի, Գրիգորի եւ Պրան Թաշչյանները հրեա երեխաներին թաքցրել են Ղրիմի իրենց տանը: Ցուցահանդեսի կազմակերպիչ հրեա գիտնական Յիսկա Հարանին վաղուց է պաշտպանում հայ-հրեական դրական հարաբերությունները, գրում է Ջանսըզյանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Ցուցահանդեսի լուսանկարը ALL ISRAEL NEWS-ի: Հեղինակ՝ Shelly Eshkoli/Facebook)

Երուսաղեմում պատվում են հրեաների կյանքը փրկած հայերին – Ազգ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում