WISE Prize for Education-ի 1-ին մրցանակը «ԹՈՒՄՈ»-ին

  • 28.11.2025
  • 0
  • 73 Views

Երեկ WISE12-ի ընթացքում Թումոյի ծրագրավորման բաժնի ղեկավար Վահագն Փափազյանը թիմի անունից ընդունեց WISE Prize for Education-ի 1-ին մրցանակը։

Իր խոսքում նա նշեց, որ մրցանակը հավաքական խոստում է բոլոր երիտասարդ սովորողներին՝ ընդգծելով Թումոյի հանձնառությունը զորեղացնել տարբեր համայնքներում և սոցիալական հանգամանքներում գտնվող պատանիներին նորարարության ու մարդակենտրոն կրթական գործիքների միջոցով։ Վահագնը շնորհակալություն հայտնեց WISE-ի ժյուրիին և Qatar հիմնադրամին գնահատանքի համար՝ շեշտելով, որ մրցույթին մասնակցելու մեկամյա գործընթացն էլ ավելի կենտրոնացրեց Թումոյի ջանքերը և արագացրեց ծրագրի զարգացումը։

Շնորհավորում ենք Վահագնին և ամբողջ թիմին։

#TUMO_WISEPrize

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում