Մենք գիտեինք, որ այս օրը կգա. այս պահը, երբ արդեն անհնար կլիներ թաքցնել տեղի ունեցողի իրական բնույթը։Հիմա, երբ հասանելի են Բաքվի կեղծ մեղադրական եզրակացությունները, մեր պայքարը պետք է միայն ավելի ուժգին դառնա։ Այս մասին հայտնում է FreeArmenianHostages խումբը։
Մեր նպատակը հստակ է․ պետք է շարունակենք բարձրացնել մեր ձայնը, ամրապնդել մեր միասնականությունը և պահանջել բոլոր պահվողների անհապաղ ազատ արձակումը։
Պետք է մեր ձայնը հասցնենք Նախագահ Թրամփին։ Ալիևը, հայ պատանդներին պահելով, խոչընդոտում է խաղաղությանը և հարվածում հենց Թրամփի Նոբելյան նպատակներին։ Ալիևի մարիոնետային «դատարանը» դեռևս հնարավորություն ունի հետ կանգնելու այս վտանգավոր ուղուց, պահպանելու միջազգային իրավական չափանիշները, և նպաստելու իրական խաղաղությանը։
#NobelPeacePrize 2026
Բաքվի դատարանում դատախազները պահանջել են հետևյալ պատիժները մեր հայրենակիցների համար՝
Հարությունյան Արայիկ – ցմահ ազատազրկում
Մնացականյան Լևոն – ցմահ ազատազրկում
Մանուկյան Դավիթ – ցմահ ազատազրկում
Իշխանյան Դավիթ – ցմահ ազատազրկում
Բաբայան Դավիթ – ցմահ ազատազրկում
Ղուկասյան Արկադի – 20 տարի ազատազրկում
Սահակյան Բակո – 20 տարի ազատազրկում
Բաբայան Մադաթ – 20 տարի ազատազրկում
Փաշայան Մելիքսեթ – 20 տարի ազատազրկում
Մարտիրոսյան Գարիկ – 19 տարի ազատազրկում
Ալավերդյան Դավիթ – 18 տարի ազատազրկում
Բալայան Լևոն – 17 տարի ազատազրկում
Բեգլարյան Վասիլի – 16 տարի ազատազրկում
Ստեփանյան Գուրգեն – 16 տարի ազատազրկում
Ղազարյան Էդիկ – 16 տարի ազատազրկում
Լուսանկարը Մանե Թանդիլյան – Mane Tandilyan-ի էջից



