Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում հոկտեմբերի 27-ին կայացել է Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոնի ստեղծման և կենտրոնի ծրագրերի խորհրդի կազմավորման պաշտոնական արարողությունը:
Պոզնանի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բոգումիլա Կանևսկայի հրավերով արարողությանը մասնակցել են նորաստեղծ կենտրոնի խորհրդի երեք հիմնադիր անդամները՝
Լեհաստանում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Ադամ Միցկևիչի անվան համալսարանի միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր, պրոֆեսոր Ռաֆալ Վիտկովսկին, Լեհաստանի Լեհաստանի Կառավարության ազգային և էթնիկ փոքրամասնությունների միացյալ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Հրաչյա Բոյաջյանը, ինչպես նաեւ նոր անդամ, Կենտրոնի նորանշանակ տնօրեն, պրոֆեսոր Ադամ Պոմիեճինսկին։ Կենտրոնի ստեղծումը Հայ փոքրամասնության ներկայացուցիչ Հրաչյա Բոյաջյանի երկտարայա հետեւողական աշխատանքի արդյունք է։
Կենտրոնի ապագա ուղղությունների վերաբերյալ պաշտոնական առաջադրումից և քննարկումներից հետո տեղի ունեցավ ծրագրային խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում Հրաչյա Բոյաջյանը միաձայն ընտրվել է Կենտրոնի ծրագրային խորհրդի նախագահ։
Քննարկման ընթացքում կողմերը նախանշել են կրթական, գիտական, մշակութային համատեղ ծրագրերի իրականացման ուղիները:
Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը ողջունել է, որ կենտրոնի առաջին՝ «Armenistka» հետբուհական ծրագրին մասնակցելու համար դիմել է 32 ուսանող և կարևորել է հայագիտական կենտրոնի գործունեությունը հայոց լեզվի, գրականության և մշակույթի ոլորտում ակադեմիական գիտելիքների զարգացման գործում:![]()
«Սա պատմական իրադարձություն է Լեհաստանի հայ փոքրամասնության համար, Լեհաստանում և Կենտրոնական Եվրոպայում հայագիտության ոլորտում դինամիկ զարգացման և նոր նախաձեռնությունների համար»,- նշել է Հրաչյա Բոյաջյանը։
Նրա ասելով, կենտրոնում մեկնարկել է «Հայագիտություն» մասնագիտությամբ ասպիրանտուրայի ծրագիր, որում արդեն ընդգրկված է մոտ 40 ուսանող՝ ներկայացնելով համալսարանում այս նոր ոլորտի նկատմամբ ռեկորդային հետաքրքրություն։
orer.eu






